«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Հիմա նույն բանը Հայաստանում է կատարվում (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Հիմա նույն բանը Հայաստանում է կատարվում (տեսանյութ)

Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հանրությունը ազգային անվտանգության սպառնալիքների նկատմամբ զգայուն չի եղել:

Օրինակ մինչև 1940 թվականը Ուինսթոն Չերչիլը, ըստ էության, միայնակ էր, երբ խոսում էր նացիստական Գերմանիայի աճող վտանգի և հնարավոր ագրեսիայի մասին: Ոչ բրիտանական վերնախավը, ոչ հասարակությունը բացարձակապես զգայուն չէին այդ ամեն ինչի նկատմամբ: Անգամ Հիտլերի հետ գնացին Մյունխենյան գործարքի՝ հավատալով, որ խաղաղություն են կնքել:

Այսինքն՝ նույնիսկ բրիտանական նման հասուն հասարակությունը այդպիսի պատրանքների մեջ է ընկնում և ազգային անվտանգությանը սպառնացող արտաքին վտանգների նկատմամբ կորցնում է իր զգոնությունը:

Հիմա նույն բանը Հայաստանում է կատարվում:

Մեր առաջ թղթեր են թափ տալիս և ասում որ խաղաղություն է, բայց իրականում տանում են նույն քաղաքականությունը՝ ագրեսորի խաղաղեցման քաղաքականություն կոչվածը:

Հասարակությունը ինչ-որ մի տրիգերից կարող է պայթել, բայց, ցավոք սրտի, մինչև դանակը ոսկորին չի հասնում, դա չի կատարվում:

Խորհրդարանական ընդդիմությունը  պետք է կարողանա խորհրդարան բերել ամենակարևոր հարցերի մասին քննարկումները: 

Ցավոք սրտի, այս պահին ՔՊ-ին հաջողվում է իրենց տանել անձնական վիրավորանքների շուրջ խոսակցությունների դաշտ: Առանց այն էլ ՔՊ-ի նպատակն է ժողովրդին շեղել լուրջ խնդիրներից։

Ընդդիմությունը պետք է կարողանա սա կոտրել։

ՀԱԿ փոխնախագաք Լևոն Զուրաբյան

Ամբողջական՝ այստեղ