«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանը հռչակեց Անկախության կորուստը

Լևոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանը հռչակեց Անկախության կորուստը

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՌՉԱԿԵՑ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ԿՈՐՈւՍՏԸ

Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանի կողմից  միաձայն ընդունվեց Անկախության հռչակագիրը, ոչ ոքի մտքով այն ժամանակ չէր անցնի, որ պատմական այդ իրադարձության 36-րդ տարեդարձը մենք կդիմավորենք մի Հայաստանում, որի իշխանությունները

- Մերժելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, կընդունեն ադրբեջանական հայատյաց կառավարական պրոպագանդայի այն պնդումը, որ ՀՀ Սահմանադրությունը, հղում տալով Անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է դնում Ադրբեջանի առաջ:

- Հանդես կգան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրորեն երաշխավորված ազատություններն ու ինքնուրույնությունը ոչնչացնելու կառավարության հակասահմանադրական ծրագրով:

- Պատրաստակամություն կհայտնեն` հավելումն ԹՐԻՓՓ-Զանգեզուրի միջանցքի տրամադրման, նաև Ադրբեջանին հանձնելու այսպես կոչված «անկլավները», ինչն էլ ավելի կխորացնի Ադրբեջանի վերահսկողությունը Հայաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռազմավարական հաղորդակցության ուղիների նկատմամբ:

1991-ին անկախության ձեռքբերումից ի վեր, Հայաստանը և նրա իշխանությունները երբեք Ադրբեջանին կամ հարևան որևէ երկրի չեն ներկայացրել տարածքային պահանջներ: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի պնդումները Հայաստանի կողմից իբր այլ երկրներում «հայրենիք փնտրելու» մասին ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական պետության վարկաբեկման և Ադրբեջանի ստահոդ պրոպագանդայի լեգիտիմացման դավաճանական հակապետական գործունեություն:

Այսպես կոչված նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում սեփական պետական կամքից զրկված, ազգային հայկական պետությունը վերացրած և ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է:

Այդ ծրագիրը հայ ժողովրդի կողմից չի ընդունվել, ընտրություններ կեղծված են, և հայ ժողովուրդը դեռ իր խոսքը կասի:

ՀԱԿ փոխնախագահ
Լևոն Զուրաբյան