Լևոն Զուրաբյան. Մենք որևէ գերտերության դեմ այլ գերտերության ձեռքում գործիք չպիտի դառնանք
Փաշինյանը կործանել է ամեն ինչ, իսկ հիմա իր գոյության հիմնական խնդիրն է դարձրել արդարանալը՝ մեղքը բարդելով ուրիշների վրա, ըստ նրա՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
1988-ի Շարժման եւ հետագայում նախագահ Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական դոկտրինը եղել է համագործակցությունը բոլոր ուղղություններով, բոլոր ազգերի հետ:
Մենք անկախության արժեքը տեսել ենք ոչ միայն ներքին կառավարման ղեկը հայ ժողովրդի ձեռքում պահելու մեջ, այլ նաեւ բոլոր ուղղություններով եւ բոլոր ազգերի հետ ազատորեն հանագործակցելու ազատության:
Հայաստանի գոյությունը երաշխավորող այդ դոկտրինին հավատարիմ մնալու համար մենք որեւէ գերտերության դեմ այլ գերտերության ձեռքում գործիք չպիտի դառնանք, պիտի ղեկավարվենք բացառապես մեր շահերով:
Հիմա կատարվում է այդ ամենին ուղիղ հակառակը:
Մանրամասները` հարցազրույցոում: