«  Օգոստոս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Լորդեր և լորդուհիներ, դո՛ւք եք մեղավոր. Ալիք Մեդիա

Լորդեր և լորդուհիներ, դո՛ւք եք մեղավոր. Ալիք Մեդիա

Ոչ մի թիզ հող թշնամուն տեսակետը մեզանում խիստ տարածված երեւույթ է եղել ու այդպիսին շարունակում է մնալ։

Մենք, ըստ էության, այս մտածողության զոհերն ենք։ Այն այնքան է արմատավորվել, որ պատերազմն ու պարտությունը, նույնիսկ Արցախի կորուստը առիթ չհանդիսացան, որ վերանայվի, լրջորեն գնահատվի ու դատապարտվի։

Տարիներ շարունակ ոչ մի թիզ թշնամուն կարգախոսով առաջնորդվող կուսակցություններն ու հրապարակային դեմքերը հենց այդ հանրային պահանջն են սպասարկել, այդ պահանջի շնորհիվ են ապրել ու ամրապնդվել։ Նման մտայնությունը չլիներ համատարած՝ չէին լինի այդ կուսակցություններն ու այդ դեմքերը։ Լինելու դեպքում էլ՝ կլինեին սակավաթիվ ու որոշիչ դերակատարում չէին ունենա։

«Ոչ մի թիզ»-ականությունը, որ սկսեց ձեւավորվել Արցախի հարցի դիվանագիտական լուծման առաջին քայլերին զուգահեռ՝ սկզբում համատարած չէր։ Բայց հետո՝ 1990-ականների կեսերից, երբ հարցի փոխզիջումային լուծման առաջարկներն սկսեցին առարկայանալ ու դարձան քաղաքական շահարկումների ու խարդավանքների գլխավոր թեմա, համատարած բնույթ ստացավ։

Այն իր ողջ սրությամբ դրսեւորվեց 1997-ի աշնանը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը փոխզիջումներով Արցախի խնդիրը լուծելու առաջարկն էր ներկայացնում։ Քաղաքական կուսակցություններն ու գործիչներն՝ իրենց թիկունքում հանրության ծանրակշիռ աջակցությունն ունենալով՝ միահամուռ էին՝ ոչ մի զիջում։ Պետք է պահել այն, ինչ գրավել ենք։ Մերն է Արցախը, մերն են շրջակա շրջանները։ Մենք մեր պատմական հողերն ենք ազատագրել, պատմական արդարությունն ենք վերականգնել ու դեռ վերականգնելու ենք։

Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չէին հաջողի, եթե մեր երկրում ոչինչ չզիջելու տիրող տրամադրությունը չլիներ։ Մատների վրա կարելի է հաշվել գործիչների, որոնք հրապարակավ պաշտպանել են Տեր-Պետրոսյանի առաջարկը կամ իրենք են հաշտության եզրեր փնտրելու սեփական առաջարկներով հանդես եկել։

Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ստիպված է հեռանալ՝ երկրում՝ չասենք 50.000, 5.000 էլ չասենք, 500 մարդ չգտնվեց, որ դուրս գար հրապարակ ու ասեր՝ Նախագահը տրամաբանական առաջարկ է անում, պետք է ընդունել։ Մերժումը համատարած էր։ Առանց կանգ առնելու ու առանց խորանալու, թե ինչ են անում՝ Տեր-Պետրոսյանին ու նրա փոքրաթիվ կողմնակիցներին պարտվողականներ հայտարարեցին, դարձրեցին իրենց հայհոյանքների ու քննադատությունների անփոփոխ թիրախ ու վազեցին ականջ շոյող խոստումների հետեւից։

1998-ից հետո ձեւավորված իշխանություններն իրենց լինելը 1990-ականների իշխանություններին հակադրվելով էին արդարացնում։ Քանի որ 1990-ականների իշխանությունները հաշտության ու փոխզիջումներով խնդիրը լուծելու տարբերակի կողմնակիցներ էին, սրանք իշխանական քարոզչության ու հակաքարոզչության կարեւոր գործիք ու իշխանության դիրքերի ամրապնդման գլխավոր միջոց դարձրեցին «ոչ մի թիզ»-ականությունը։ Ինչն էլ նպաստեց, որ 2000-ականներին այն էլ ավելի արմատավորվի։ Արցախի խնդիրն արդեն ձեւախեղվել եւ իշխանությունը պահելու, իշխանության շարունակականությունն ապահովելու միջոց էր դարձել։

Ներքին խնդիրները, ժողովրդավարության պակասը, քաղաքական հետապնդումներն Արցախի հարցով էին բացատրում-արդարացնում։ Արցախի համեմատ դրանք, իբր, երկրորդական են։ Իշխանություններին, իբր, պետք է հանգիստ թողնել, շատ չքննադատել։ Նրանք մեր գլխավոր խնդրի լուծմամբ են զբաղված, որն, իհարկե, լինելու է հաղթական ու առանց զիջումների։

Վարդան Հարությունյան

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ