«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Լուգանսկում հայերի թիվը մոտ 2-3 հազար է, Դոնեցկում ապրում է մոտ 25 հազար հայ

Լուգանսկում հայերի թիվը մոտ 2-3 հազար է, Դոնեցկում ապրում է մոտ 25 հազար հայ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Դոնեցկի, Լուգանսկի և հարակից շրջանների հայ համայնքների հետ։

Գլխավոր հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ համայնքներում տուժածներ չկան։ Նշվում է, որ շատերը նախապես են լքել հակամարտության գոտին։

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Դոնեցկի, Լուգանսկի և հարակից շրջանների հայ համայնքների հետ։

Լուգանսկում հայերի թիվը մոտ 2-3 հազար է, Դոնեցկում ապրում է մոտ 25 հազար հայ։ Համայնքներում գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ, երիտասարդական միություններ, գործում է «Վերածնունդ» կրթամշակութային միությունը, Մակեևկայում է գտնվում Սուրբ Խաչ հայկական եկեղեցին։ Ներկայումս մարզում պարետային ժամ է հայտարարվել, խնդիրներ կան ինտերնետի, ջրամատակարարման, վառելիքի հետ կապված: Համայնքում տուժածներ չկան, շատերը նախօրոք լքել են հակամարտության գոտին։ Միաժամանակ համայնքում խուճապային տրամադրությունները բացակայում են:

Ռուսաստանում շատ դեպքերում որպես ժամանման վայր են ծառայել Վորոնեժ և Դոնի Ռոստով քաղաքները։ Մոտակա գոտում գտնվում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ հնարավոր է լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները, գլխավոր հյուպատոսությունում գործում է թեժ գիծ  +7 863 207 67 51:

Ռուսաստանի Դաշնությունում գործում է նաև Հայ իրավաբանների ասոցիացիայի թեժ գիծը, որն իրավաբանական օգնություն է ցուցաբերում կարիքավորներին +7 495 294 02 11:

Անհրաժեշտության դեպքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ մեր հայրենակիցերը կարող են կապ հաստատել +37410 589155 հեռախոսահամարով»:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահը փետրվարի 21-ի որոշում է կայացրել ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։


Офис главного уполномоченного по делам диаспоры находится в постоянном контакте с армянскими общинами Донецка, Луганска и прилегающих районов.

В Луганске проживает около 2-3 тысяч армян, в Донецке проживает около 25 тысяч армян. В общинах функционируют армянские воскресные школы, молодежные союзы, культурно-образовательный союз «Возрождение», в Макеевке находится армянская церковь Сурб Хач. В настоящее время в области объявлен комендантский час, есть проблемы с интернетом, водоснабжением, топливом. В общине пострадавших нет, многие заранее покинули зону конфликта. При этом панические настроения в общине отсутствуют.

В России во многих случаях местом прибытия стали города Воронеж и Ростов-на-Дону. В ближайшей зоне находится Генеральное консульство Армении в Ростове-на-Дону, где можно решить проблемы с документами, в генконсульстве действует горячая линия: +7 863 207 67 51.

В России действует также горячая линия Ассоциации армянских юристов, по которой оказывают юридическую помощь нуждающимся: +7 495 294 02 11.

В случае необходимости наши соотечественники могут связаться с Офисом главного уполномоченного по делам диаспоры по телефону: + 37410 589155.