Մահացել է «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ Սամսոն Ղազարյանը
Մահացել է «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ Սամսոն Ղազարյանը։ Այս մասին 24News-ին հայտնեցին իր մտերիմ շրջապատից։
Սամսոն Ղազարյանը ծնվել է 1953թ. հունվարի 28-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` պատմաբանի որակավորմամբ:
1976-80-ին աշխատել է «Հայկապշին» տրեստում որպես բանվոր, 1982-ին` օպերային եւ բալետի թատրոնում տեխնիկ, Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում ուսուցիչ, 1983-87-ին` լրագրական աշխատանք է կատարել Ռադիոհեռուստապետկոմում եւ «Ավանգարդ» թերթում, 1987-90-ին` Մխիթար Սեբաստացու անվ. կրթօջախում ուսուցիչ:
Սամսոն Ղազարյանը 1988-ի դեկտեմբերի 24-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ կոմիտեի» մյուս անդամների հետ:
Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:
Հանգչիր լույսերում,
մեր կորուստների պաճառը նաև վերջին երկու տասնամյակների անարդարության ու երախտամոռության մեջ էր, այս զգացումն այնքան սուր էր, երբ տեսնում էի` առաջացած տարիքում ինչպես էր տաքսի վարում, մինչդեռ շուրջ բոլորը տարատեսակ իշխանականներ և նրանց մոտ կանգնած անձինք ցոփ ու ամբարտավան կեցվածքով մսխում էին ու վայելում Ղարաբաղ կոմիտեի և համազգային զոհողություններով ու արյունով ձեռք բերած քաղաքական արդյունքը՝ Ազատ Արցախը։