«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ՄԱԿ-ը կոչ է արել Նավալնիի թունավորման հետ կապված հետաքննություն անցկացնել

ՄԱԿ-ը կոչ է արել Նավալնիի թունավորման հետ կապված հետաքննություն անցկացնել

ՄԱԿ-ը կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, եթե հաստատվի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նրա խոսքով, միջազգային կազմակերպությունն անհանգստությամբ հետևում է Նավալնիի հանկարծակի հիվանդության մասին հաղորդումներին: Դյուժարիկը նշել է, որ քաղաքական գործչի հնարավոր թունավորման վերաբերյալ ցանկացած կասկած պետք է ամբողջությամբ հետաքննվի: Նա հավելել է, որ ՄԱԿ-ի անունից ընդդիմադիր գործիչին արագ ապաքինում է մաղթում:

Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ:

Օդանավը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Նախնական ախտորոշումը «անհայտ հոգեոդիսլեպտիկ դեղամիջոցով թունավորումն է»: Նավալնիի մամուլի քարտուղարը պնդում է, որ մեկնման օրը նա ոչինչ չի կերել և միայն թեյ է խմել Տոմսկի օդանավակայանում գտնվող սրճարանում: Կրեմլը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում Նավալնին կկարողանա բուժման մեկնել արտասահման:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ իրենց երկրները պատրաստ են բուժօգնություն տրամադրել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին: 

Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան անհրաժեշտ է համարում պարզաբանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ծավալվող իրավիճակը:

Երեկ  Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստացել էր օգնել Նավալնիին բուժման նպատակով  մեկ այլ կլինիկա տեղափոխման հարցում, սակայն այսօր Օմսկի հիվանդանոցի բժիշկները, որտեղ գտնվում է Ալեքսեյ Նավալնին, թույլ չեն տվել նրան տեղափոխել Գերմանիա: Այս մասին  հայտարարել է Նավալնիի մամուլի քարտուղարը: