Քաղաքական
Մեղրիի շուրջ. Ով, երբ և ինչ է բանակցել, ըստ Պետդեպի փաստաթղթերի. «Ազատություն» (տեսանյութ)
Տարիներ շարունակ` և՛ նախորդ երկու նախագահների իշխանության օրոք, և՛ այսօր Արցախյան շարժման պատմությունը ներկայացվել է ու ներկայացվում է աղճատված, խեղաթյուրված, եւ դրա հետևանքով, ցավոք, երիտասարդությունը գրեթե անտեղյակ է Արցախյան շարժման իրական անցուդարձից։
ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։
«Ազատություն» ռադիոկայանի հերթական տեսանյութում կրկին անխոցելի փաստեր են, որոնք ի ցույց են դնում, թե մինչեւ ուր կարող է հասնել պատմության խեղաթյուրում:


