«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Նարեկ Սարգսյան. «Աղվան Վարդանյանը պիտի դատվի»

Նարեկ Սարգսյան. «Աղվան Վարդանյանը պիտի դատվի»

«Աղվան Վարդանյանի թանկարժեք վիլլայի մասին հարապարակումիցս անցավ մեկուկես տարի։ Քանի որ մեր ընտանիքները իրար ճանաչել են, իմ ծանոթներից ոմանք իրենց դժգոհությունն էին հայտնում, թե ոնց կարելի ա «Աղվանի մասին տենց բան գրել»։ Հիմա Աղվան Վարդանյանը դառել ա «Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող»՝ մարդկային լեզվով ասած Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման առարկան։ Ես կասկած չունեմ, որ մի քանի միլիոն շուկայական արժեքով վիլլան Աղվան Վարդանյանի հանցագործությունների մեջ այսբերգի երևացող հատվածից պոկված մի հատ սառույցի կտոր ա։ Աղվան Վարդանյանը պիտի դատվի»։

Նարեկ Սարգսյան

Հիշեցնենք2018 թվականին  ջութակահար Նարեկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որում մասնավորապես ասված էր.

«ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սա Հայ Յեղափոախական Դաշնակցության նախկին անդամ, բանաստեղծ Աղվան Վարդանյանի քառահարկ վիլլան է Երևանի Դավթաշեն համայնքում (կոորդինատները` 40.216804, 44.487088)

Այս առանձնատունը կառուցելու նվազագույնը գինը շուրջ կես միլիոն դոլար է կամ 240.000.000 դրամ։

Աղվան Վարդանյանը ամբողջ կյանքում զբաղվել է կա՛մ լրագրությամբ, կա՛մ քաղաքականությամբ։ Վերջին 20 տարում զբաղվել է միա՛յն քաղաքականությամբ (2003-2007 թթ. սոց. ապ. Նախարար)։ Ի պաշտոնե իրավունք չի ունեցել զբաղվելու բիզնեսով։

Աղվան Վարդանյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէր կարող օրինական միջոցներով կուտակել կես միլիոն դոլլար։

Իսկ ի՞նչ է սա նշանակու՞մ։ Ճի՛շտ է։ Կոռուպցիա։

Սա հաղորդում է հանցագործության մասին (բնականաբար հարգելով անմեղության կանխավարկածը):
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ կառավարություն»