Նախագահի հրամանագրերով ՀՀ ԶՈւ 3 գնդապետի տրվել է գեներալ-մայորի կոչում
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել՝
- 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Համլետի Պողոսյանին
- Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի Տոնոյանին
Նշենք, որ հուլիսի 12-ից սկսված մարտական գործողությունների արդյունքում զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողները նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են.
Մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
Կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը՝ «Արիության» մեդալով,
Կրտսեր սերժանտն Սմբատ Գևորգի Գաբրիելյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով մեդալով,
Կրտսեր սերժանտն Գրիշա Վահանի Մաթևոսյանը՝ «Մարտական ծառայության» մեդալով: