«  Հուլիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

«Ու այդ հետույքի վրա, որպես կանոն գրված էր լինում՝ հանրապետական»

«Ու այդ հետույքի վրա, որպես կանոն գրված էր լինում՝ հանրապետական»

Կոլաժը՝ Mark Antonio-ի

2008 թիվն է: Գործ չունեմ: Մի քանի սուպերմարկետ եմ դիմել՝ փաթեթավորող աշխատելու համար: Հայտնի սուպերմարկետներից մեկում հարցազրույց եմ անցնում: Հարցազրուցավարն ասում է թե՝ անցեք կողքի սենյակ: Ուրախանում եմ: Երևի վերջապես, երկու ամիս ընդմիջումից հետո գործ կունենամ: Կողքի սենյակում դիմավորում է Կադրերի բաժնի վարիչը: Էյջ Առ եք ասում, թե ինչ, նման մի բան: Փաթաթվում ենք: Մոտիկ աղջիկ է՝ ուսանող տարիներից: Առանց ձևականության, ինձ ճանաչելով, միանգամից ասում է.

«Վար ջան, օլիգարխների, իշխանության հետ կապված կամ պետական համակարգում գործ ման մի արի: Ցուցակ ունենք: Քո տվյալներով, ցանկացած մասնաճյուղի տնօրեն կարող ես լինել, բայց անգամ պահեստի բանվորի հաստիքի չեմ կարող տեղավորել»:

Հիմա, հոգիս ոնց է փառավորվում, երբ տեսնում եմ, թե ինչ շուխուռ է դրել հերթական ոչինչ չանող ու ձրիակեր հանրապետականը, որը մեր թվերին, ԺՈՊալեզության բոլոր սկզբունքներին տիրապետելով, սև օճառը ձեռին, պատեհ հաստ հետույք էր ման գալիս մտնելու, միայն թե բարեկեցիկ ապագա ունենար:

Ու այդ հետույքի վրա, որպես կանոն գրված էր լինում՝ հանրապետական:

Վահրամ Թոքմաջյան