«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Փաշինյանը կորցնում է ժողովրդականություն հայրենիքում և աջակցություն փնտրում արտասահմանում. ANCA

Փաշինյանը կորցնում է ժողովրդականություն հայրենիքում և աջակցություն փնտրում արտասահմանում. ANCA

Թրամփ-Վենսի վարչակազմը չպետք է ֆավորիտ լինի հայկական քաղաքականության մեջ նույն պատճառներով, որոնցով արտասահմանյան երկրները չպետք է ֆավորիտ լինեն ամերիկյան քաղաքականության մեջ. X-ի էջում գրել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): 

«Փաշինյանը, աստիճանաբար քիչ ժողովրդականություն վայելելով հայրենիքում՝ ընտրական կանոնները կեղծելով և քաղաքացիական հասարակությանն ու հոգևոր այլախոհներին բանտարկելով, աջակցություն է փնտրում արտասահմանում», – նշվել է գրառման մեջ:

Նկատենք, որ Վենսը երեկ Փաշինյանի հետ ասուլիսում ասել է. «Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում: Եվ, եթե իմ աջակցությունը որևէ բան նշանակում է, ինքը (Փաշինյանը)  դա ունի»։