Պատմության այս օրը. դեկտեմբերի 12
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Չեզոքության միջազգային օրը (International Day of Neutrality) *
- Առողջապահության ծառայությունների համընդհանուր լուսաբանման միջազգային օրը (International Universal Health Coverage Day) *
- Հևի-մետալի միջազգային օրը (International Day of Heavy Metal) *
- Պայմանականորեն անվճար ծրագրային ապահովման միջազգային օրը (International Shareware Day) *
- Անուշեղենով տնակի միջազգային օրը (International Gingerbread Day) *
Ազգային
- ԱՄՆ - Փենսիլվանիա նահանգի պետականության օրը (Pennsylvania Statehood Day)
- ԱՄՆ - Ամբրոզիայի ազգային օրը (National Ambrosia Day) *
- ԱՄՆ - Անպարկեշտ մտքերի փառատոնը (Festival of Unmentionable Thoughts) *
- ԱՄՆ - Պուանսեթիայի ազգային օրը (National Poinsettia Day) *
- ԱՄՆ - Անուշեղենով տնակի ազգային օրը (National Gingerbread House Day) *
- ԱՄՆ - Անուշեղենով տնակի զարդարման օրը (Gingerbread Decorating Day) *
- ԱՄՆ - Դինգ էյ Լինիազգային օրը (National Ding-A-Ling Day) *
- ԱՄՆ - Բոնզա Բոտլերի օրը (Bonza Bottler Day) *
- ԱՄՆ - 12-ժամյա թարմ շնչառության ազգային օրը (National 12 Hour Fresh Breath Day) *
- ԱՄՆ - Քաղցրաբլիթների ազգային օրը (National Gingerbread Day) *
- Թուրքմենստան - Չեզոքության օրը *
- Հունգարիա - Լրացուցիչ աշխատանքային օրը *
- Խորվաթիա - Ռազմաօդային ուժերի օրը
- Ղազախստան - Մաքսային մարմինների աշխատակիցների օրը
- Ղրղզստան - Ազգային գրականության օրը *
- Ճապոնիա - Կանձիի օրը (Kanji Day) *
- Մեքսիկա - Տիրամայր Մարիա Գվադելուրացու օրը *
- Շվեյցարիա - Դրոշի օրը
- Ռուսաստան - Սահմանադրության օրը
- Ռուսաստան - Ուղղաթռի օդաչուի օրը *
- Ուկրաինա - Ցամաքային զորքերի օրը
- Քենիա - Անկախության օրը *
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019 - ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2016 - Հալեպի ազատագրումը գրոհայիններից։
2008 - Շվեյցարիան միացավ Շենգենյան գոտուն՝ դառնալով համաձայնագրի 25-րդ երկիրը։
2015 - Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
1963 - Քենիան անկախացավ Մեծ Բրիտանիայից:
1938 - Իոսիֆ Ստալինը ստորագրում է մահապատժի մոտ 30 ցուցակ և գնում է դիտելու հերթական գիշերային ֆիլմը Մոլոտովի հետ։
1936 - Երևանում բացվեց Մոսկվա կինոթատրոնը:
- Մոսկվա կինոթատրոնը կառուցված է 1935-1936 թթ ճարտարապետներ Տ. Երկանյանի և Գևորգ Քոչարի նախագծով քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղը։ Շինարարության շաբաթօրյակներին մասնակցել են Արմենֆիլմի աշխատողները Համո Բեկնազարյան, Յու. Ֆելդման և ուրիշները։ Բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպոն»: Կինոթատրոնը բացվել է 1936 թ. դեկտեմբեր 12-ին։
- Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ Նովա» և պլաստիկ արվեստների. «Պար» և «Բեմ»։ Վերակառուցվել է մի քանի անգամ։
- Ունի չորս դահլիճներ. մեծ «Կարմիր դահլիճ» (491 տեղանոց), փոքր - «Կապույտ դահլիճ» (352 տեղանոց), VIP (35 տեղ) և ամառային դահլիճ (չի աշխատում)։
- 1978 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել 11-րդ համամիութենական կինոփառատոնը, 2004 թվականից անցկացվում է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոն։
- «Մոսկվա» կինոթատրոնի շենքը դուրս է գալիս Շառլ Ազնավուրի հրապարակ (նախկին կինո «Մոսկվայի»), որտեղ նաև գտնվում են «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի նկարիչների միության շենքը և «Կենդանակերպի նշաններ» շատրվանը։
1911 - Դելին դարձավ Հնդկաստանի մայրաքաղաքը:
1792 - Վիենայում 22-ամյա Լյուդվիգ Վան Բեթհովենը Ֆրանց Յոզեֆ Հայդենի մոտ երաժշտական կոմպոզիցիայի առաջին դասն է առնում, որի համար վճարում է 19 ցենտ (ժամանակակից համարժեքով): Հայդենը նկատեց, որ այսպիսի աշակերտը ամոթով չի թողնի:
1787 - Փենսիլվանիան դարձավ ԱՄՆ-ի 2-րդ նահանգը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1970 - Ջենիֆեր Քոնելի, դերասանուհի
- Հանդիսատեսին հայտնի է «Բանականության խաղեր», «Հալկ», «Ռեքվիեմ երազանքի համար» և «Արյունոտ ադամանդ» ֆիլմերից։ Իր առաջին դերը Քոնելին խաղացել է Սերժիո Լեոնեի «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմում: 1992 թվականին նկարահանվել է Ռոյ Օրբիսոնի «I Drove All Night» երգի երաժշտական հոլովակում:
1928 - Չինգիզ Այթմատով, ղրղըզ արձակագիր
1922 - Էմիլ Միրզաբեկյան, գիտության գործիչ, ֆիզիկոս
1915 - Ֆրենկ Սինատրա, ամերիկացի երգիչ, դերասան
- Երաժշտական կարիերան սկսել է Հերրի Ջեյմսի և Թոմի Դորսի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում։ Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին Columbia Records-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է 1946 թվականին։ Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն 1953 թվականին From Here to Eternity (Այստեղից մինչև հավերժություն) երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը։
- 1953-ին ձայնագրվելով Capitol Records-ում՝ Սինատրան թողարկում է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը։ 1961-ին նա հիմնում է Reprise Records անվանումը կրող իր ձայնագրման ստուդիան։ Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim)։
- Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ՝ Սինատրան մտերմություն է անում հանրաճանաչ անձանց և պետական գործիչների (այդ թվում՝ Ջոն Քենեդու) հետ։ 1965 թվականին, հիսունամյակը բոլորելուն պես, Սինատրան թողարկում է իր September of My Years (Իմ տարիների սեպտեմբերը) ալբոմը։ Նույն թվականին նա նկարահանվում է «Ֆրանկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը» հեռուստաֆիլմում, որը հետագայում արժանանում է Էմմի մրցանակի։ Սինատրայի A Man and His Music (Մարդը և նրա երաժշտությունը) և Strangers in the Night (Անծանոթները գիշերվա մեջ) երգերը դառնում են հաջողված հիթեր։ 1971-ին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց՝ 1973 թվականին, վերսկսկելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ։ Մինչև իր մահը (1998 թ.) Սինատրան հասցնում է իրականացնել ևս մի քանի հյուրախաղեր (ինչպես Միացյալ նահանգներում, այնպես էլ արտերկրում)։
- Սինատրան նաև հաջողակ կինոդերասն էր։ 1953 թվականին արժանանալով Լավագույն տղամարդ դերասան կոչմանը՝ նա մրցանակ է նվաճում նաև լավագույն դերասան անվանակագում՝ «Ոսկե թևերով տղամարդը» ֆիլմի համար։ Սինատրան որպես գլխավոր դերակատար հանդես է եկել Բարձր հասարակություն, Փոլ Ջոյ և Քաղաքի մասին ֆիլմերում։ Նա բազմիցս եղել է նաև Գրեմիի մրցանակակիր։
1914 - Վահան Արամունի, հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող
1913 - Բենիկ Սեյրանյան, հայ գրող
1906 - Պիետրո Սերանտոնի, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և գլխավոր մարզիչ
1902 - Ռուբեն Ստեփանյան, հայ կոմպոզիտոր և դիրիժոր
1863 - Էդվարդ Մունկ, նորվեգացի նկարիչ
- Էքսպրեսիոնիզմի ամենավաղ ներկայացուցիչներից մեկն է:
- Մունկի ամենահայտնի նկարներից է «Ճիչը»:
1821 - Գյուստավ Ֆլոբեր, ֆրանսիացի գրող
- 19-րդ դարի եվրոպական գրականության խոշորագույն ներկայացուցիչներից է: Հեղինակն է «Տիկին Բովարի», «Զգացմունքների դաստիարակություն», «Սալամբո» վեպերի: Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպն առաջին անգամ տպագրվել է 1856 թ.։ Այն համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։