Պատմության այս օրը. հուլիսի 26
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Մշտադալար էկոհամակարգերի պահպանման միջազգային օրը (International Day for the Conservation of the Mangrove Ecosystem) *
- Միաձայնության օրը (One Voice Day) *
- Էսպերանտոյի օրը (Esperanto-Tago) *
- Հոլիստիկ թերապիայի օրը (Holistic Therapy Day) *
Ազգային
- ԱՄՆ - Նյու Յորքի պետականության օրը (New York Statehood Day)
- ԱՄՆ - Ծնողների ազգային օրը (National Parents Day)
- ԱՄՆ - ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) (FBI Day) *
- ԱՄՆ - Ամեն ինչ կամ ոչինչ ձեռնարկելու ազգային օրը (National All or Nothing Day) *
- ԱՄՆ - Հաշմանդամների անկախության ազգային օրը (National Disability Independence Day) *
- ԱՄՆ - Ծնողների եղբայրների և քույրերի ազգային օրը (National Aunt and Uncle’s Day) *
- ԱՄՆ - Պոզաձև թշվածքի ազգային օրը (National Bagelfest Day) *
- ԱՄՆ - Կաթնասրճային կոկտեյլի ազգային օրը (National Coffee Milkshake Day) *
- Ավստրալիա - Ծառերի ազգային օրը
- Բարբադոս - Ազգային նշանակության օրը *
- Բելառուս - День работников торговли
- Բրազիլիա - Տատիկների և պապիկների օրը *
- Դոմինիկյան Հարապետություն - Հայրերի օրը
- Իռլանդիա - Ծաղկաշղթաներով կիրակի (Reek Sunday) *
- Իսպանիա - Տատիկների և պապիկների օրը *
- Իտալիա - Սուրբ Աննայի տոնը (Feast of Saints Anne) *
- Լիբերիա - Անկախության օրը
- Կուբա - Ազգային ապստամբության օրը
- Հնդկաստան - Կարլիգայի հաղթանակի օրը
- Հնդկաստան - Ծնողների օրը
- Ճապոնիա - Յուրեյի օրը (Yurei no Hi) *
- Մալդվիններ - Անկախության օրը
- Պերու - «Պիսկո» կոկտեյլի » ազգային օրը (National Pisco Day) *
- Պորտուգալիա - Տատիկների և պապիկների օրը *
- Ռուսաստան - Ռազմածովային նավատորմի օրը (Նեպտունի օրը)
- Ռուսաստան - Պարաշյուտիստի օրը *
- Ռուսաստան - Հանելուկի պասելու օրը
- Ուկրաինա - Առևտրի աշխատողների օրը
* Հուլիսի 26-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2005 - ԱՄՆ-ում տիեզերք է արձակվում Discovery շաթլը։
2005 - Մումբայում 24 ժամ տեղացած անձրևների քանակը կազմեց 99.5 սմ, քաղաքը երկու օր մնաց ջրի մեջ։
1993 - Հարավային Կորեայում Բոինգ-737-ի վթարից զոհվում է 66 մարդ։
1993 - Ռուսաստանում շրջանառությունից հանվում են 1961-92 թթ. նմուշի թղթադրամները, ուժի մեջ է մնում միայն ռուսական ռուբլին։
1982 - Պայթյուն Փարիզի «Սեն Ժերմեն» սրճարանում։ Երկու վիրավոր։
- Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «Օրլի Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
- Նույն թվականի Հուլիսի 31-ի հայտարարությամբ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն կոչ է ուղղում «Օրլի Կազմակերպությանը» հորդորելով դադարեցնել ֆրանսիական հաստատությունների դեմ գործողությունները և գուժում է մահը «Օրլի Կազմակերպության» անդամներից Պիեռ Գյուլյումյանի, որը զոհվել էր 1982 թ. Հուլիսի 3-ին ռումբի պատրաստման ժամանակ՝ պայթյունից։
- Ի շարս այլոց, Պիեռ Գյուլյումյանը մասնակցել է նաև 1980 թ. Օգոստոսի 5-ին Լիոնում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակմանը և 1981 թ. Մարտի 4-ին Փարիզում երկու թուրք դիվանագետների սպանությանը։
1964 - Պորտուգալիայում գնացքը դուրս է գալիս ռելսերից, զոհվում է 94 մարդ։
1963 - Երկրաշարժից ավերվում է հարավսլավական Սկոպյե քաղաքը, զոհվում է 1011 մարդ։
1958 - Արքայազն Չարլզն ինը տարեկանում ստանում է Ուելսի արքայազնի տիտղոսը։
1956 - Գամալ Աբդել Նասերը հայտարարում է Սուեզի ջրանցքն ազգայնացնելու մասին։
1922 - Թուրքական բանակը Աթոսի մոտ պարտության է մատնում հույներին։
1917 - Ալեքսանդր Կերենսկին երդում է տալիս, որ դաժանաբար ճնշելու է միապետական կարգը վերականգնելու ցանկացած փորձ։
1914 - Դուբլինում բրիտանական ոստիկանությունը գնդակոծում է իռլանդացի ազգայնականների ցույցը, սպանվում է ցուցարար։
1864 - Սկսվում են Ժյուլ Վեռնի «Նավապետ Գրանտի որդիները» վեպի գործողությունները։
1847 - Լիբերիան դառնում է աֆրիկյան առաջին անկախացած գաղութը։
1822 - Դերվենակիայի ճակատամարտի երեք օրերից առաջին օրը։ Հունական բանակը գլխավորում է Թեոդորոս Կոլոկոտրոնիսը։
1805 - Վեզուվի ժայթքումից ավերվում է Նեապոլ քաղաքը, զոհվում է 26 հազար մարդ։
1788 - ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգը դառնում է 11-րդը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1973 - Քեյթ Բեքինսեյլ, անգլիացի դերասանուհի
1964 - Սանդրա Բուլոք, ամերիկացի կինոդերասանուհի
- 2010 թ. դարձել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Անտեսանելի կողմը» ֆիլմում կատարած դերի համար։
- Մյուս հայտնի ֆիլմերն են «Արագություն», «Տուն լճի մոտ», «Գրավիտացիա», «Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ»։
1959 - Քևին Սփեյսի, ամերիկացի դերասան
- Հանդիսատեսին հայտնի է «Կասկածելի դեմքեր», «Լոս Անջելեսի գաղտնիքները», «Դեվիդ Գեյլի կյանքը», «Յոթը», «Վճարիր ուրիշին», «Կապեքս մոլորակը», «Գեղեցկություն ամերիկյան ձևով» և «Սանտայի եղբայր Ֆրեդ Կլաուսը» ֆիլմերից։ 2 «Օսկար» մրցանակի դափնեկիր է։
1948 - Նորայր Նուրիկյան, բուլղարահայ ծանրորդ
1945 - Ռոջեր Թեյլոր, բրիտանացի երաժիշտ, «Queen» խմբի անդամ
1945 - Հելեն Միրեն, ամերիկացի դերասանուհի
1943 - Միք Ջագեր, բրիտանացի երգիչ, «The Rolling Stones» խմբի վոկալիստ
1921 - Ամեդեո Ամադեի, իտալացի ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ
1905 - Վախթանգ Անանյան, հայ արձակագիր, լրագրող
- Հայ գրականության մեջ որսորդական պատմվածքի սկզբնավորողն է։
- «Սևանի ափին», «Հովազաձորի գերիները» ստեղծագործությունների հեղինակն է։
1897 - Կարո Հալաբյան, ճարտարապետ (մ. 1959)
1894 - Օլդոս Հաքսլի, անգլիացի գրող
- Հեղինակ է մոտ հինգ տասնյակ գրքի, որոնցից ամենահայտնիներն են «Չքնաղ նոր աշխարհ» (անգլ.՝ Brave New World, 1932) նշանավոր հակաուտոպիստական երգիծական վեպը և «Իմացության դարպասները» (անգլ.՝ The Doors of Perception, 1954) փիլիսոփայական֊փաստագրական երկը, որտեղ նա նկարագրում է թմրամիջոց օգտագործելու իր փորձառությունը։
1875 - Կարլ Գուստավ Յունգ, շվեյցարացի հոգեբան և փիլիսոփա
1856 - Ջորջ Բեռնարդ Շոու, իռլանդացի գրող, Նոբելյան մրցանակակիր
- Իսկապես երջանիկ է նա, ում համար սիրած զբաղմունքը նաև ապրուստի միջոց է:
- Կանայք ամեն ինչ տակնուվրա են անում: Թողեք միայն կնոջը ձեր կյանք, և դուք անպայման կնկատեք, որ նրան միշտ մի բան է հարկավոր, իսկ ձեզ` մեկ այլ բան: Ըստ երևույթին, կինն ուզում է ապրել իր կյանքով, իսկ տղամարդն` իր, ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրը փորձում է շեղել մյուսին ճիշտ ճանապարհից: Մեկն ուզում է գնալ հարավ, մյուսը` հյուսիս, արդյունքում երկուսն էլ ստիպված ուղևորվում են դեպի արևելք, չնայած այն բանին, որ երկուսն էլ տանել չեն կարողանում արևելյան քամին: Ահա թե ինչու ես երդվյալ ամուրի եմ և ամենայն հավանականությամբ այդպիսին էլ կմնամ:
- Աշխարհը բաղկացած է անգործներից, ովքեր ցանկանում են գումար ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել՝ առանց հարստանալու:
- Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ կստանաք:
- Մարդիկ միշտ մեղքը բարդում են հանգամանքների վրա: Ես չեմ հավատում հանգամանքների ուժին: Այս աշխարհում հաջողության հասնում է նա, ով փնտրում է իրեն անհրաժեշտ պայմանները, իսկ եթե չի գտնում, ինքն է ստեղծում դրանք:
- Ժողովրդավարությունը մի մեծ փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է նայել իրեն, քանի դեռ որոշ մարդիկ թալանում են ձեր գրպանները:
- Հիմա, երբ մենք սովորել ենք ճախրել օդում՝ թռչունների նման, լողալ ջրում՝ ձկների նման, մեզ պակասում է միայն մեկ բան՝ սովորել ապրել երկրի վրա՝ մարդկանց նման:
- Զգուշացե՛ք նրանից, ով հարվածին հարվածով չի պատասխանում. նա և՛ ձեզ չի ների, և՛ թույլ չի տա՝ ինքներդ ձեզ ներեք։
- Ազատությունը պատասխանատվություն է։ Ահա թե ինչու են բոլորը դրանից վախենում։
- Խելացի մարդը հարմարվում է աշխարհին, «անխելքը» համառորեն փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն։ Այդ պատճառով էլ աշխարհի առաջընթացը կախված է «անխելք» մարդկանցից։
- Ընթերցանությունը Դոն Կիխոտին դարձրեց կիրթ, իսկ կարդացածի նկատմամբ հավատը՝ խենթ։
- Երբ մի օր երջանկության հետևից վազելիս գտնեք այն, իր ակնոցը փնտրող պառավի նման կբացահայտեք, որ երջանկությունը ողջ ընթացքում ձեր քթի տակ է եղել։
- Միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից դասեր չեն քաղում։
- Բանականությունն ու աշխատասիրությունը փոխհատուցում են տաղանդի պակասը, սակայն դուք կարող եք հանճարների հանճարը լինել, բայց հիմարությունից խորտակել ձեր ողջ կյանքը։
- Իդեալական ամուսինը այն տղամարդն է, ով վստահ է, որ ինքն ունի իդեալական կին:
- Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է:
- Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով չի կարողանում, սովորեցնում է մյուսներին:
- Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:
- Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար` անհայտ:
- Եթե դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր: Իսկ եթե դուք ունեք մեկ գաղափար, և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:
1863 - Յազեպ Վիտոլ, լատվիացի կոմպոզիտոր, ուսուցիչ, երաժշտական քննադատ
1842 - Ալֆրեդ Մարշալ, անգլիացի տնտեսագետ