Պատմության այս օրը. մարտի 4
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Կայուն զարգացման ինժեներների համաշխարհային օրը (World Engineering Day for Sustainable Development) *
- Հավաքածոների արդյունաբերության միջազգային օրը (International Scrapbooking Industry Day) *
- Մինիի տարեդարձը (Day mini-skirts) *
- Այսօր ակնաբուժության միջազգային օրն է *
- Միկրոֆոնի տարեդարձը *
- Քայերգի օրը (Marching Music Day) *
Կրոնական
- Կաթոլիկություն - Սուրբ Կազիմիրի հիշատակը
- Ուղղափառություն - Սուրբ բարեպաշտ իշխան Յարոսլավ Իմաստունի հիշատակը
- Ուղղափառություն - Սուրբ Ֆիլիմոնի և Արխիպի հիշատակը *
Ազգային
- ԱՄՆ - Այդահոյի օրը (Idaho Day) *
- ԱՄՆ - Քայլարշավային նվագախմբի օրը (Marching Band Day) *
- ԱՄՆ - Խաղալիք զինվորի օրը (Toy Soldier Day) *
- ԱՄՆ - Փութանոց տորթի ազգային օրը (National Pound Cake Day) *
- ԱՄՆ - Քերականության ազգային օրը (National Grammar Day) *
- ԱՄՆ - Քայլերթով ինչ-որ բան անելու օրը (March Forth and Do Something Day) *
- ԱՄՆ - Բանակայիններին գրկախառնության ազգային օրը (National Hug a G. I. Day) *
- ԱՄՆ - Որդիների ազգային օրը (National Sons Day) *
- Բելառուս - Միլիցիայի օր (дзень міліцыі) *
- Լիտվա - Սուրբ Կազիմիրի օրը (Saint Casimir’s Day) *
- Լիտվա - Կազյուկասի Տոնավաճառ *
- Մալայզիա - Սուլթան Տերենգգանի թագադրման տարեդարձը (Anniversary of the coronation of the Sultan of Terengganu) *
- Ռուսաստան - ՆԳՆ բժշկական սթափարանների ստեղծման օրը *
- Ռուսաստան - Արխիպի ու Ֆիլիմոնի օրը *
- Ռուսաստան - Նարինջագույն կատուների օրը *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012 - Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ ընտրվում է Ռուսաստանի նախագահ
2008 - Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։
2008 - Մարտակերտում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի են ունենում ռազմական ընդհարումներ։
2004 - Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։
1981 - ASALA. Փարիզում Թուրքիայի դեսպանատան բարեկամական հարաբերությունների կցորդ Ռեշադ մորալին և կրոնական հարցերով պաշտոնյա Արը Թեճելլին սպանվում են Հայ Գաղտնի Բանակ «Շահան Նաթալի Խմբակ»-ի կողմից։
- Նրանց ընկերակցող երրորդ անձին՝ «Անատոլու» բանկի Փարիզի ներկայացուցիչ Իլքայ Քարաքոչին հաջողվում է փախչել։ Հինգ օր անց Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն հանդես եկավ հայտարարությամբ, որով իր ընդվզումը հայտնեց Ֆրանսիայի իշխանությունների հանդեպ, որոնք նույն օրը պիտի ընդունեին Թուրքիայի արտգործնախարար Իլթեր Թյուրքմենին։
- Ֆրանսիայի կառավարությունից պահանջվում էր նաև անմիջապես ազատ արձակել Հրայր Քիլինճեանին։ Հայտարարությունն ավարտվում էր այսպես. «Եվրոպայի բոլոր պետությունները թող լավ գիտակցեն, որ իրենց շահերը մեր հեղափոխականների հսկողության տակ են։ մենք պայքարում ենք վերադարձնելու համար մեր բռնագրավված հողերը»։
1981 - ASALA. Փարիզում հայ գրոհայինները կրակ բացեցին թուրքական դեսպանատան ատտաշե Ռոշատու Մորալի և Տեսելի Արիի վրա։
- Սպանության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Հայկական գաղտնի բանակի «Շահան Նաթալի» խումբը։
1980 - Ազգայնական առաջնորդ Ռոբերտ Մուգաբեն հաղթում է Զիմբաբվեի ընտրություններում, դառնալով այդ երկրի առաջին սևամորթ վարչապետը։
1975 - Եղիսաբեթ II թագուհին Չարլի Չապլինին շնորհեց ասպետի կոչում։
1966 - Ջոն Լենոնը հայտարարեց, որ «Բիթլզը» դարձել է ավելի հանրահայտ, քան Հիսուս Քրիստոսը։
- Դրան ի պատասխան հավատացյալներն սկսեցին վառել խմբի ձայնասկավառակները։
1965 - Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը:
- Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
1955 - «Sony» ընկերությունը սկսեց գրպանի ռադիո ընդունիչների արտադրությունը:
1922 - Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրության մասին:
1917 - Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»:
- Հուսավառված հայության անունից` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում`հայերի միակ պաշտպան:
1877 - Ամերիկացի գյուտարար Էմիլ Բեռլիները ստեղծեց է միկրոֆոնը:
- Մինչ Բեռլինեռի գյուտը հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը ստեղծել էր միկրոֆոնի նմանությամբ մի սարք, որն էլ ներկայացրել էր Ֆիլադելֆիայի ցուցահանդեսին: Բեռլինեռը սարքը տեսնում է այդ ցուցահանդեսին և որոշում կատարելագործել այն: Նրա ստեղծած միկրոֆոնն ավելի հզոր էր և ձայնը փոխանցում էր ավելի մեծ տարածություններ: Բեռլինեռի գյուտը օգտագործվեց նաև հեռախոսի կատարելագործման մեջ:
1791 - Վերմոնտը դարձավ ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։
1790 - Ֆրանսիան բաժանվեց 83 դեպարտամենտների՝ պատմական մարզերը մասերի բաժանելով։
1152 - Ֆրիդրիխ I Շիկամորուսը դառնում է Գերմանիայի թագավոր
ԾՆՎԵԼ ԵՆ
1963 - Ջեյսըն Նյուսթենդ, ամերիկացի ռոք երաժիշտ, «Metallica» խմբի բաս կիթառիստը
1951 - Քրիս Ռի, բլյուզ ոճի անգլիացի երաժիշտ
1941 - Բաբկեն Հարությունյան, հայ պատմաբան, պատմաաշխարհագրագետ (մ. 2013)
1940 - Ռաֆայել Համբարձումյան, ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր
1937 - Գենադի Մալխասյանց, բալետմեյստեր
1937 - Ռուդոլֆ Խաչատրյան, գեղանկարիչ
1937 - Բագրատ Ղարիբջանյան, քիմիաթերապևտ
1937 - Յուրի Սենկևիչ, ռուս բժիշկ, ճանապարհորդ, հեռուստահաղորդավար
1935 - Գրիգոր Գարեգինի Գրիգորյան, պետական գործիչ, գեներալ-մայոր (մ. 2020)
- Գրիգոր Գարեգինի Գրիգորյան լայնածավալ աշխատանք է ծավալել պատմության մեջ առաջին անգամ ՀՀ սահմանապահ զորքերի ստեղծման գործում: 1993թ. նշանակվել է ՊՆ ռազմական հակահետախուզական վարչության պետ և ստեղծել այդ կառույցը: Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի զինված ուժերի ստեղծման, հատկապես` հատուկ գնդի կազմավորման գործում: Երկու անգամ եղել է Հայաստանում գործող ֆիդայական խմբերից կազմավորված այդ գնդի հրամանատարը: Հատուկ գունդը հանրապետության առաջին զինվորական միավորումն էր, որի հիման վրա հետագայում կազմակերպվեցին Հայաստանի զինված ուժերը:
1935 - Բենտ Լարսեն, դանիացի շախմատիստ, գրոսմայստեր
1925 - Պոլ Մորիա, ֆրանս. երգահան, դիրիժոր
1916 - Հանս Յուրգեն Այզենկ, գերմանո-անգլիացի հոգեբան, ինտելեկտի IQ թեստի հեղինակը (մ. 1997)
1893 - Կարապետ Մելիք-Օհանջանյան, հայագետ, արևելագետ
1878 - Ալեքսանդր Թամանյան, ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գկխավոր ճարտարապետ
1678 - Անտոնիո Լուչիո Վիվալդի իտալացի երգահան, ջութակահար, դիրիժոր
Читать на русском