Պատմության այս օրը. մայիսի 23
 ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Կրիայի միջազգային օրը (World Turtle Day) *
 - Ապրանքի համաշխարհային օրը (World Product Day) *
 - Սերնդային ժառանգականության միջազգային օրը (International Heritage Breeds Day) *
 - Մանկաբարձական վիրախորշերի վերացման միջազգային օրը *
 
Ազգային
- ԱՄՆ - День государственности Южной Каролины (South Carolina Statehood Day)
 - ԱՄՆ - Հաջողակ ստակի ազգային օրը (National Lucky Penny Day) *
 - ԱՄՆ - Քրոն հիվանդության և հաստաղիքի բորբոքման իրազեկման օրը (Crohn’s and Colitis Awareness Day) *
 - ԱՄՆ - Ռազմական ռադիոսիրողի երախտագիտության օրը (Amateur Radio Military Appreciation Day) *
 - ԱՄՆ - Ջուլիա Պիեռփոնթի օրը (Julia Pierpont Day) *
 - ԱՄՆ - Իրիսիկի ազգային օրը (National Taffy Day) *
 - Գերմանիա - Սահմանադրության օրը (Constitution Day)
 - Ճամայկա - Աշխատանքի օրը
 - Մեքսիկա - Ուսանողի օրը
 - Ռուսաստան - Շագանակե մոմերի օրը
 - Հյուսիսային Մակեդոնիա - Վալախյան լեզվի ազգային օրը (Vlach National Day)
 - Տաջիկստան - Երիտասարդության օրը
 - Ուկրաինա - Հերիսների օրը
 - Ուկրաինա - Ծովային հետևազորի ստեղծման օրը
 
* Տոների մասին ավելին՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2004 - Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանի տերմինալի տանիքի փլուզումից զոհվում է չորս մարդ։
1994 - Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածքը» արժանանում է Կաննի կինոփառատոնի Արմավենու ճյուղի։
1988 - Միշել Պլատինին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին։
1987 - ԽՍՀՄ-ում դադարեցրին խլացնել «Ամերիկայի ձայնի» ռադիոհաղորդումները։
1980 - ԱՄՆ-ի էկրաններին է հայտնվում Ստենլի Կուբրիկի «Փայլ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղում է Ջեք Նիքլսոնը։
1969 - «The Who» խումբը պատմության մեջ առաջին ռոք-օպերան է թողարկում՝ «Թոմին»։
1960 - Ֆրեզնոյում (ԱՄՆ) վախճանվեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։
1953 - Լիտվայում մեկ օրում երկրից արտաքսվում է կոլտնտեսություն մտնել չցանկացող 37 հազար գյուղացի։
1918 - Դրաստամատ Կանայանը նշանակվում է Ապարանի հերոսամարտի հրամանատար:
1916 - Պետրոգրադում լույս տեսավ «Հայ գրականության ժողովածուն»` Մ. Գորկու խմբագրությամբ:
1915 - Իտալիան պատերազմ է հայտարարում Ավստրո-Հունգարիային և մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:
1904 - Վիեննայում բացվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը։
1879 - Ռուս գրող Իվան Տուրգենևը ստացավ Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչում:
1878 - Կնքվեց անգլո-թուրքական համաձայնագիրը, որով Անգլիան Թուրքիայից գրավեց Կիպրոս կղզին:
1703 - Պետրոս I-ը հիմնադրեց Սանկտ Պետերբուրգը:
1618 - Սկսվեց Երեսնամյա պատերազմը:
1592 - Վենետիկում ինկվիզիցիան ձերբակալեց իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոյին՝ հերետիկոսության մեղադրանքով։
1430 - Ժաննա դը Արկը գերվում է:
ԾՆՎԵԼ ԵՆ
1991 - Լենա Մայեր-Լանդրութ (Lena Meyer-Landrut), գերմանացի երգիչ-երգահան
1987 - Բրեյ Ուայաթ (Bray Wyatt), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ
1951 - Անատոլի Կարպով, ռուս շախմատիստ
1947 - Արամ Սաթյան, հայ դասական, ժողովրդական երգահան
1945 - Միխայիլ Բաղդասարով, կրկեսի արտիստ, վայրի կենդանիների վարժեցնող
1938 - Վահրիճ Բախչանյան, նկարիչ-կոնցեպտուալիստ
1933 - Ջոան Քոլինզ, անգլիացի դերասանուհի 
1932 - Գևորգ Աճեմյան, գրող, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիր 
1925 - Զախարի Նարիմանով, հայ բժիշկ, առողջապահության գործի կազմակերպիչ
1909 - Աթանես Սենալ, հայ բանաստեղծ
1908 - Արամ Ղարիբյան, հայ նկարիչ, քանդակագործ
1908 - Ջոն Բարդին, ամերիկացի ֆիզիկոս, տրանզիստորի ստեղծողը
1892 - Ռաֆայել Արանզադին՝ Պիչիչի, Իսպանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից 
1883 - Դուգլաս Ֆերբենքս, համր կինոյի լավագույն կինոգործիչներից 
1871 - Կարապետ Իբրըիլյանու, ծագումով հայ ռումինական գրող, բանասեր, թարգմանիչ
1848 - Օտտո Լիլենտալ, գերմանացի ինժեներ, ավիացիայի հայրերից
1844 - Աբդուլ-Բահա, Բահայի հավատի մեկնաբան, Հավատի հիմնադրի՝ Բահաուլլայի որդին
1799 - Թոմաս Հուդ (Thomas Hood), անգլիացի բանաստեղծ
1707 - Կարլ Լինեյ (Carl Linné), շվեդ բուսաբան, կենդանաբան, ֆիզիկոս
 

