Պատմության այս օրը. մայիսի 5
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Դիետայից հրաժարվելու միջազգային օրը (International No Diet Day) *
- Գաղտնաբառի համաշխարհային օրը (World Password Day) *
- Գոլֆի օրը (Golf Day) *
- Սուսեր կուլ տվողների օրը *
Կրոնական և ժողովրդական
- Բուդդիզմ - Բուդդա Պուրնիմա (Վեսակ) *
- Ուղղափառ - Սուրբ Գեորգի Զորավարի օրը *
- Սլավոնական - Դաժդբոգի օրը *
- Սլավոնական - Յարիլո Վեշնին *
Ազգային
- ԱՄՆ - Բուժքույրերի ազգային օրը (National Nurses Day) *
- ԱՄՆ - Դպրոցի բուժքույրերի ազգային օրը (National School Nurse Day) *
- ԱՄՆ - Զբոսաշրջիկներին երախտագիրություն հայտնելու ազգային օրը (National Tourist Appreciation Day) *
- ԱՄՆ - Հիրիկի օրը (Iris Day) *
- ԱՄՆ - Ըմպելիքների ազգային օրը (National Beverage Day) *
- ԱՄՆ - Ջոզեֆ Բրեքեթի օրը (Joseph Brackett Day) *
- ԱՄՆ - Հեծանիվով դպրոց գնալու ազգային օրը (National Bike to School Day) *
- ԱՄՆ - Առանց տնային աշխատանքների ազգային օրը (National No Homework Day) *
- ԱՄՆ - Թարգմանիչներին երախտագիրություն հայտնելու ազգային օրը *
- ԱՄՆ - Դեռահասների և չպլանավորված հղիության ազգային օրը *
- ԱՄՆ - «Սյուզեթ» նրբաբլիթների ազգային օրը (National Crepe Suzette Day) *
- ԱՄՆ - Որակավորում ստացած աշխատողների ազգային օրը (National Skilled Trades Day) *
- ԱՄՆ - Ամերիկյան փնթփնթանի տղամարդու օրը (Great American Grump Out Day) *
- Անտիգուա - Աշխատանքի օրը
- Բուլղարիա - Սուրբ Գեորգիի օրը (St. George’s Day) *
- Դանիա - Սուրճի ազգային օրը (National Coffee Day) *
- Թուրքիա - Հեդերլեզ (Hıdırellez) *
- Լիբանան - Նահատակների օրը *
- Կիպրոս - Անֆեստիրիա (Anfestiria) *
- Ճամայկա - Ուսուցչի օրը *
- Պաղեստին - Ալ-Հիդր (Al-Khidr) *
- Ռուսաստան - Մոսվայի գերբի և դրոշի օրը *
- Ռուսաստան - Սպիտակ ասպետին հանդիպելու օրը *
- Սիրիա - Նահատակների օրը *
- Ուկրաինա - Հետևազորի օրը *
- Ֆիլիպիններ - Խիզախության օրը
* Տոների մասին ավելին՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012 - ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ։
2007 - Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում օծվեց այժմ քաղաքի միակ գործող Սուրբ Հակոբ եկեղեցին:
2007 - Կրկնակի ընտրություններից հետո Ֆրանսիայի նախագահ է ընտրվում Նիկոլյա Սարկոզին։
2001- Երկիր վերադարձավ առաջին տիեզերական զբոսաշրջիկը:
- Միջազգային տիեզերական կայանից «Սոյուզ TM-31» տիեզերանավով Երկիր վերադարձան նաև ռուս տիեզերագնացներ Տուլգատ Մուսաբաևը և Յուրի Բատուրինը: Թռիչքի ընթացքում նրանք հասցրել էին մի քանի լուսանկարներ անել և օպերաներ լսել:
2001 - Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը այցելեց մզկիթ:
1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը մեծ հանդիսությամբ բացեցին Լա Մանշի նեղուցի տակով անցնող Անգլիան Ֆրանսիային միացնող թունելը։
1990 - Բացվեց Ռումինիայի և Մոլդովիայի միջև սահմանը։
1979 - Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում։
- Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը։
1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ ստացավ «Ցասման ողկույզներ» վեպի համար։
1950 - 18 ամյա Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնանում է։
1937 - Գերմանական մարդատար օդագնացության պարծանք «Հինդենբուրգ» դիրիժաբլը Նյու Ջերսիում գտնվող ռազմա-օդային բազաներից մեկում վայրէջք կատարելու պահին հրդեհվեց և տապալվեց։
- Դիրիժաբլի մեջ գտնվող 97 մարդկանցից 35-ը զոհվեցին, մնացածը ստացան ծանր մարմնական վնասվածքներ։
1918 - Ավարտվեց Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։
1914 - Բրիտանիայի լորդերի պալատում մերժվեց կանանց ընտրության իրավունք տալու նախագահը։
1910 - Գևորգ V-ը դարձավ Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքան։
1908 - Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսեցին թռչել։
1889 - Փարիզում ավարտվում է Էյֆելյան աշտարակի շինարարությունը։
1872 - Անգլիայում հիմնադրվեց Ֆուտբոլի գավաթը։
1835 - Լույս տեսավ ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։
1840 - Շրջանառության մեջ մտավ աշխարհի առաջին նամականիշը՝ «Սև պեննին»։
1833 - ԱՄՆ-ում արտադրվեց առաջին պողպատե գութանը։
319 - Առաքյալի հավասար սուրբ Նինոն կնքեց Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին։
- Ուղղափառությունը դարձավ Վրաստանի պաշտոնական կրոն։
ԾՆՎԵԼ ԵՆ
1998 - Անդրանիկ Ալեքսանյան, ուկրաինացի երգիչ
1986 - Դրիես Մերտենս, բելգիացի ֆուտբոլիստ
1985 - Քրիստոֆեր Էմանուել Փոլ, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1983 - Դանիել Ալվես, բրազիլացի ֆուտբոլիստ
1961 - Ջորջ Քլունի, ամերիկացի ճանաչված դերասան
1953 - Թոնի Բլեեր, Մեծ Բրիտանիայի 73-րդ վարչապետը
1952 - Քրիստեան Ժան-Մարի Կլավյե, ֆրանսիացի դերասան, սցենարիստ
- Հայտնի է «Եկվորները» և «Ասթերիքսն ու Օբելիքսը» ֆիլմաշարերից։
1937 - Գուժ Մանուկյան, հայ դերասան
1924 - Դեյվիդ Մարշալ Լենգ, կովկասյան հետախուզությունների պրոֆեսոր
1922 - Վլադիմիր Էտուշ, ազգությամբ հրեա, խորհրդային կինոյի և թատրոնի դերասան
1920 - Արսեն Համասփյուռյանց, թատերական գործիչ
1915 - Օրսոն Ուելս, ամերիկացի ռեժիսոր, դերասան
- Երկու «Օսկարի» դափնեկիր է։
- Ուելսի ամենանշանակալի ֆիլմերն են «Քաղաքացի Քեյնը», «Չարի կնիքը», «Լեդին Շանհայից», «Պրոցես»։
- Բրիտանիայի կինոյի ինստիտուտի ռեժիսորների ու քննադատների շրջանում անցկացրած 2 հարցումների արդյունքում ճանաչվել է բոլոր ժամանակների մեծագույն ռեժիսոր։
- Բոլոր ժամանակների ամերիկյան լավագույն ֆիլմերի ցանկում նրա «Քաղաքացի Քեյնը» ֆիլմն առաջին հորիզոնականում է։
1907 - Հրանտ Մանվելյան, արվեստի վաստ. գործիչ
1904 - Մաքս Մալլոուեն, անգլիացի հնագետ
1903 - Վահրամ Ալազան (Գաբուզյան), հայ գրող
1889 - Սթենլի Արթուր Մորիսոն, անգլիացի հրատարակիչ, տպագրիչ, պատմաբան և տպագրության տեսաբան
1868 - Գաստոն Լեռու, ֆրանսիացի գրող, դետեկտիի վարպետներից
1871 - Ֆրանսուա Օգյուստ Վիկտոր Գրինյար, ֆրանսիացի քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր
1870 - Ամադեո Ջանինի, ամերիկացի բանկիր
1868 - Գաստոն Լեռու, ֆրանսիացի գրող
1856 - Զիգմունդ Ֆրեյդ, բժիշկ, հոգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր
10 փաստ նրա կյանքից
- Ֆրեյդը շատ էր սիրում կոկաին: Նա այդ թմրանյութը համարում էր չափազանց օգտակար: Կոկային նա օգտագործել է 12 տարի շարունակ (ասում են՝ նրա քաղցկեղի պատճառներից մեկն էլ դա է եղել), նա որպես բժիշկ իր շատ հիվանդներին էր այն նշանակում: Ֆրեյդն անգամ իր հղի կնոջն էր կոկային տալիս՝ տեսնելու համար, թե ինչպես է այն ազդում պտղի վրա:
- Ֆրեյդն ամեն ինչ գրի էր առնում օրագրերում: Նա ողջ կյանքի ընթացքում ամեն միտք, ամեն հիվանդի պատմություն գրի է առել: Իր անձնական արխիվի վրա Ֆրեյդն արգելք էր դրել և պատվիրել էր դրանց մի մասը բացել 2000, մյուս մասը՝ 2102 թվականից հետո: Սակայն Ֆրեյդի կամքը չկատարվեց անհայտ պատճառներով: 2000 թվականից արդեն 17 տարի է անցել, սակայն նրա արխիվը դեռ չափազանց գաղտնի է պահվում. անգամ նրա հարազատներին թույլ չի տրվում արխիվին ծանոթանալ: Ի՞նչ է գրված դրանց մեջ, ինչո՞ւ մարդկությունը չպիտի դրանք կարդա՝ հայտնի չէ:
- Ֆրեյդը ողջ կյանքում վախեցել է 62 թվից:
- Նա ֆենոմենալ հիշողություն ուներ, հրաշալի տիրապետում էր լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և եբրայերեն լեզուներին:
- Ֆրեյդը երբեք ոչ մեկի կարծիքը չէր լսում: Նա միայն սեփական մտքերին էր հետևում և չէր հանդուրժում, երբ իրեն հակաճառում էին: Ամուսնությունից առաջ նա կնոջն ասել է. «Ինձ պետք է անմնացորդ նվիրվածություն»: Նրա կինը ողջ կյանքում երբեք չէր հակաճառում ամուսնուն և կատարում էր նրա բոլոր խնդրանքներն առանց քննարկելու:
- Նա առաջին մարդն էր, ով հիպնոզ իրականացրեց ինքն իր վրա:
- Ասում են՝ Հիտլերը հաճախել է սեանսների Ֆրեյդի մոտ: Ճիշտ է դա, թե ոչ՝ հայտնի չէ:
- Ֆրեյդն ատում էր երաժշտությունը: Նա անգամ ռեստորաններ չէր հաճախում, որտեղ երաժշտություն կար:
- Ֆրեյդը 33 անգամ վիրահատվել է՝ քիմքի քաղցկեղի պատճառով:
- Ֆրեյդի մահվան պատճառն էվթանազիան է: 1939 թ. Ֆրեյդը 83 տարեկան էր և տառապում էր քիմքի քաղցկեղից: Ցավերն այնքան ուժեղ էին, որ բժշկին խնդրում է մեծ չափաբաժնով մորֆին սրսկել իրեն: Նրա դուստր Աննայի թույլտվությունը ստանալուց հետո՝ բժիշկը ներարկում է մահաբեր չափաբաժնով մորֆինը…
1856 - Ռոբերտ Պիրի, ամերիկացի ճանապարհորդ, Արկտիկայի ամերիկացի հետազոտող
1823 - Վիլհելմ Հայնրիխ Ռիլ, գերմանացի փիլիսոփա, գեղագետ, լրագրող
1758 - Մաքսիմիլիան Ռոբեսպիեր, ֆրանսիացի հեղափոխական գործիչ
1683 - Ջոնաթան Ուայլդ, 18-րդ դարի անգլիացի հայտնի հանցագործ