«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատերազմի ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունն անվճար է

Պատերազմի ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունն անվճար է

Վերջին օրերի ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկանում եմ, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների արտերկիր տեղափոխման և արտերկրում բուժօգնությունը շարունակելու նպատակով սոցիալական ցանցերում դրամահավաքներ են կազմակերպվում: 

Հարկ եմ համարում նշել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը իրականացվել, իրականացվում և իրականացվելու է բացառապես ԱՆՎՃԱՐ` պետական պատվերի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) օբյեկտիվ անհնարինության դեպքում զինծառայողների օտարերկրյա պետություններ բուժման (հետազոտության) ուղարկելու հետ կապված ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԸ ևս կծածկվեն պետության կողմից (21 ապրիլի 2016 թվականի N 410-Ն կառավարության որոշում): 

Այսպիսով, կոչ եմ անում դրամահավաքներին մասնակից լինելուց առաջ խորապես ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյան