«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Փետրվար

Փետրվար

Փետրվարը ձմռան վերջին ամիսն է, տարվա երկրորդ ամիսը։ Այս ամիսն իր անունն ստացել է հին հռոմեական չար աստված Փեբրուարիոսից։ Մեր թվականությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։ Հետագայում ամիսներից մեկը, ի պատիվ Հուլիոս Կեսարի, կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝Օգոստոս կայսեր պատվին։ Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իսկ հուլիսը՝ 31՝ մի բան, որ ընդգծում է Կեսարի գերազանցությունը Օգոստոսկայսեր նկատմամբ։ Որոշվեց մեկ օր վերցնել փետրվարից և ավելացնել օգոստոս ամսվա օրերի թվին։ Այսպիսով փետրվար ամսին, որը կապված էր հռոմեական չար աստծու անվան հետ, մնաց 28 օր։ Միայն նահանջ տարին է մեկ օրով ավելանում և դառնում 29 օր։

Փետրվարը հայկական տոմարում համընկնում է Մեհեկան ամսվա հետ։ Այդ ամսին մեծ տոնախմբություն էր կատարվում՝ ի պատիվ Միհրի, որը զրադաշտական աստվածն էր։ Նա մարմնավորում էր արեգակը և կրակը։ Ժամանակին Միհրի պաշտամուն քը եղել է հեթանոսական Հայաստանում։ Միհրին նվիրված տաճարներն էլ կոչվում էին մեհյաններ։

Փետրվար ամսին նշվող տոները

  • Շրի Լանկայի անկախության օրը՝ փետրվարի 4-ին։
  • Ամուսնության համաշխարհային օրը՝ երկրորդ կիրակին։
  • Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին։
  • Սերբիայի ազգային օրը՝ փետրվարի 15-ին։
  • Կանադայի դրոշի օրը՝ փետրվարի 15-ին։
  • Խնձորի օր ԱՄՆ-ում՝ փետրվարի 20-ին։
  • Մայրենիի համաշխարհային օրը՝ փետրվարի 21-ին։
  • Մեքսիկայի դրոշի օրը՝ փետրվարի 24-ին։
  • Էստոնիայի անկախության օրը՝ փետրվարի 24-ին։
  • Ազատության օրը Քուվեյթում՝ փետրվարի 26-ին։
  • Դոմինիկյան Հանրապետության անկախության օրը՝ փետրվարի 27-ին։
  • Արևի ազգային օրը Արգենտինայում՝ փետրվարի 29-ի նահանջ օրը, չորս տարին մեկ։

Հայաստանում նշվող օրերը

  • Փետրվարի 13-ին նշվում է տերընդեզը։
  • Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է գիրք նվիրելու օրը։
  • Փետրվարի 21-ին նշվում Մայրենի լեզվի օրը։