Տարածաշրջան
Պուտինը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով, մասնավորապես, տարածաշրջանային հարցեր,գրում է ՏԱՍՍ-ը:
Խոսակցությունը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, այս մասին ասված է Կրեմլի մամուլի ծառայության երեկ հրապարակված հաղորդագրության մեջ:
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հուլիսին տարածաշրջանում խնդրի՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում: Ռուսական կողմը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելին՝ սկսզբնաղբյուրում