Մարտի 1
Քոչարյանի գործով դատավորը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքը։ Քոչարյանի պաշտպան Խուդոյանը 5 հիմքով ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Դանիելյանին։
Դատական նիստը շարունակվում է։