«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

«Քուչի գյադայի» նմանվող իշխանության հետ արտաքին ուժերը հարգալից չեն բանակցում. Լևոն Զուրաբյան

«Քուչի գյադայի» նմանվող իշխանության հետ արտաքին ուժերը հարգալից չեն բանակցում. Լևոն Զուրաբյան

 ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման հյուրը Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:

Խոսակցություն այն մասին, թե ինչպես է Հայաստանի ղեկավարների մարդկային որակը անդրադառնում երկրի անվտանգության վրա:

«Քուչի գյադայի» նմանվող իշխանության հետ արտաքին ուժերը հարգալից չեն բանակցում, նրանք զբաղված են Փաշինյանի գլխին տալով և իրենց ուզածը վերցնելով», նշեց ՀԱԿ փոխնախագահը

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ «երբ որ մարդիկ ոչ ադեկվատ, հիստերիայի մեջ են ընկնում ու իրենց այսպես են պահում, սուր ռեակցիա են տալիս այդ մեղադրանքներին, ես արդեն սկսում եմ մտածել, որ այսպիսի ռեակցիա կարող են տալ այն մարդիկ, որոնք իրենց դավաճանության մասին ինչ-որ բան գիտեն: Իրենց այս տարօրինակ, հոգեբանական տվայտանքները՝ «դավաճան» բառի շուրջ, ինչ-որ բան հուշում են»:

Հիշեցնենք, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  իշխող թիմին հորդորել է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության գործընթաց սկսել:

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին թքելու մասին լուրի և ոստիկանության կողմից այդ քաղաքացուն առերևույթ ապօրինի բերման ենթարկելու դեպքի մասով: