ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին
ԼՂ Ասկերանի շրջանում մայիսի 12-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Զոհեր և վիրավորներ չկան , հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Տեղեկացվում է նաև, որ ՌԴ խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 297 տոննա մարդասիրական բեռ։
Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայիսի 28-ին։
Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ Ադրբեջանիի իշխանության քաղաքացիական հագուստով գործակալներին փոխարինեցին ուժային մարմինների աշխատակիցները:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել, որում Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետով անցնում են հայկական պետհամարանիշներով մեքենաներ, և անցակետի ադրբեջանցի ծառայողները ստուգում են Արցախի քաղաքացիների անձնագրերը, մեքենաները։
Նշենք, որ ապրիլի 29–ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխվել, նաև կասեցվել է ԿԽՄԿ-ի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախ: