ՌԴ խաղաղապահները հրադադարի երկու խախտում են արձանագրել Արցախում
Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։ Տզոհեր և վիրավորներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ ՌԴ խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 277,8 տոննա մարդասիրական օգնություն։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն կիկին ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 11-ի կեսօրին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրություն, հերթական ապատեղեկատվություն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հունիսի 10–ին, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել էր հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։