«  Դեկտեմբեր 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը Վերաքննիչ դատարանում (ուղիղ)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը Վերաքննիչ դատարանում (ուղիղ)

Վերաքննիչ դատարանը շարունակում է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: 

Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ այսօրվա օրակարգում նախատեսվում են պաշտպանական և մեղադրող կողմերի ելույթները:

«Անցած դատական նիստին իմ ելույթը կիսատ էր մնացել, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր: Հիմա իմ ելույթը պետք է շարունակեմ, որի ընթացքում անդրադառնալու եմ նաև նոր հանգամանքներին»,- ասաց Ալումյանը:

Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր  բողոքի քննությունը կավարտվի:

«Դա կախված է լինելու մի շարք հանգամանքներից` թե ինչ տևողությամբ ելույթ կունենա մեղադրող կողմը և ինչ մանրամասնություններով կքննի դատարանը սույն գործը»,- ասաց Ալումյանը: