«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ռոբերտ Քոչարյանը հայ-ռուսական բարեկամական և գործընկերային հարաբերությունները վերածեց համատեղ անձնական բիզնեսի

Ռոբերտ Քոչարյանը հայ-ռուսական բարեկամական և գործընկերային հարաբերությունները վերածեց համատեղ անձնական բիզնեսի

Ի լրումն Աշոտ Սարգսյանի iLur-ում հրապարակված երեկվա հոդվածի, հարկ ենք համարում կատարել մեկ կարեւոր դիտարկում։ Ռոբերտ Քոչարյանի խոսափող, թե ձայնափող Տիգրան Քոչարյանը մասնավորապես ասել է հետեւյալը. «Հայաստանում պրոթուրքական կուսակցությունը գլխավորել է  Լեւոն Տեր-Պետրոսյանը… Անկախությունից ի վեր նա վարել է ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ (նաեւ հակաիրանական) քաղաքականություն»։

Այժմ տեսնենք, թե ինչպիսի հակառուսական քաղաքականություն է վարել Տեր-Պետրոսյանը։ Հեռուն չգնալու համար դա լուսաբանենք հայտնի ռուս քաղաքագետ եւ վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի գնահատականով.

Необходимо обращаться к фактам:

— В 1992 году между РФ и Арменией был подписан Договор о совместной охране внешних границ СНГ.

— В 1995 году между нашими государствами был подписан Договор о создании на армянской территории российской военной базы сроком на 25 лет. База располагалась в г. Гюмри на границе с Турцией.

— В Ереване была создана группа управления российскими подразделениями.

— Начиная с 1996 года, на российской военной базе могут проходить действительную военную службу граждане Армении. Российские военные принимают участие в подготовке военных кадров для национальной армии Армении.

— В 1997 году в Москве был заключен «Договор о дружбе, сотрудничестве и взаимной помощи между РФ и Арменией».

Элементарный вопрос. Кто находился все это время на посту президента Армении, того самого государства, которое обеспечило и по сию пору наше военно-политическое присутствие в Закавказье? Убери все эти политико-правовые соглашения, и что останется по ту сторону хребта? Особенно на фоне нашего ухода из Грузии и усложнения российско-азербайджанских отношений. Но одной лишь политикой дело в 1990-е гг. не ограничилось.

— В 1996 году Тер-Петросян с помощью России вновь запустил Армянскую АЭС (точнее: в сентябре 1995 года). Эта станция дает жителям Армении половину электроэнергии.

Так вот, в 1990е гг. (до февраля 1998 года) Армению возглавлял именно Левон Тер-Петросян. Кстати сказать, именно благодаря ему (и его соратникам) во многом в Армении удалось преодолеть тот комплекс отождествления российского и советского, который сохранился после распада СССР в Грузии, на Украине и в странах Балтии. Сам Тер-Петросян и активные борцы за самоопределение Карабаха были антисоветчиками, но после 1991 года проводили дружественную новой России политику.

(տե՛ս «Левон Тер-Петросян в Российской Прессе», Фонд «Либеральная Миссия», Москва, 2018, էջ 181–182).

Իսկ այժմ տեսնենք, թե ինչպիսի «պրոռուսական» քաղաքականություն է վարել Ռոբերտ Քոչարյանը, որի գնահատականը ՀՀ Առաջին նախագահը տվել է իր հայտնի ելույթներից մեկում. «գույք պարտքի դիմաց» հայտնի գործարքը, որով Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «Մարս» արտադրական միավորումը, «Մերգելյան» ինստիտուտն ու գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ բլոկը եւ Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը՝ հետագայում, այլ դրդապատճառներով դրանց թվում ընդգրկելով նաեւ Սեւան-Հրազդան կասկադը եւ Արմավիրի ատոմակայանի ֆինանսական կառավարման իրավունքը։

100 միլիոն դոլարի պարտքը այն գումարը չէր, որի վճարման հարցը հնարավոր չլիներ լուծել Ռուսաստանի հետ։ Տվյալ գործարքում Ռուսաստանը որեւէ մեղք չունի, եւ միանգամայն անտեղի են նրա հասցեին հնչող տարբեր տիպի դժգոհությունները։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գործարքի նախաձեռնողները եղել են Հայաստանի իշխանությունները։ Նրանց այդ քայլին մղել է, ըստ երեւույթին, ռուսական պարտքի տոկոսները վճարելու հոգսից ազատվելու եւ իրենց գործը հեշտացնելու միտումը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, թե այդ անհեռատես ու անպատասխանատու քայլով ինչպիսի վնաս են հասցրել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին։

Հարկ է հատուկ կանգ առնել նաեւ «Հայռուսգազարդի» գործարքի վրա, որը թեեւ կնքվել է նախկին իշխանությունների օրոք, բայց հետագայում, Քոչարյանի տերմինով, ունեցել է որոշ «հետաքրքիր» զարգացումներ։ 1997 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Ռուսգազարդին» բաժին էր ընկել համատեղ ընկերության կապիտալի 45 տոկոսը, «ԻՏԵՐԱ»-ին՝ 10 տոկոսը, իսկ հայկական կողմին՝ մնացյալ 45 տոկոսը, ի դիմաց նախկին «Հայգազի» գույքի արժեքի։ Ռուսական կողմն իր մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարի պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին։

Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տարում, որից հետո Ռոբերտ Քոչարյանը կառավարության նիստերից մեկում զայրացած բարձրացրեց այն հարցը, թե ուր է Հայաստանում վաճառված գազից ստացված 148 միլիոն դոլարը։ Դրանից հետեւում է, որ ձրի ստացված գազը երկու տարի վաճառվել է հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին, իսկ վաճառքի դիմաց առաջացած ահռելի գումարը՝ գրպանվել իբրեւ-թե Քոչարյանին անհայտ մարդկանց կողմից։

Սակայն նախագահի բարձրացրած հարցը մնաց հարց, քանի որ դրանով չզբաղվեց ո՛չ ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը, ո՛չ էլ դատախազությունը։ Եւ այդպես էլ մինչեւ օրս անհայտ է, թե ինչ ավարտ ունեցավ այդ չարաբաստիկ 148 միլիոն դոլարի պատմությունը։ Ուստի կարծում եմ, այժմ արդեն մեր հերթն է հարց տալու. «Պարոն նախագահ, ո՞ւր է այդ 148 միլիոն դոլարը»։

2006 թվականին, երբ գազի գնի շեշտակի բարձրացումից հետո Հայաստանն սկսեց նոր պարտքեր կուտակել «Ռուսգազարդի» մատակարարումների դիմաց, մեր իշխանությունները, կրկին իրենց գործը հեշտացնելու համար, համաձայնեցին վերանայել «Հայռուսգազարդի» մասնաբաժինները։ Այժմ այդ ընկերությունում «Ռուսգազարդն» արդեն ունի 57,59 տոկոս, «ԻՏԵՐԱ»-ն՝ 7,7 տոկոս, իսկ հայկական կողմը 34,7 տոկոս։ Սակայն անգամ այս պայմաններում գազի գնման դիմաց Հայաստանի պարտքերը շարունակում են կուտակվել, որոնք բնականաբար մնալու են հաջորդ կառավարությունների, իսկ վերջին հաշվով, ժողովրդի ուսերին» (տե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյանի «Վերադարձ» գրքի էջ 105–107, «Փրինտինֆո», Երեւան 2009

iLur