Մարտի 1
Ռուստամ Բադասյան. «Մարտի 1-ի» իրադարձություններից տուժածների փոխհատուցումները սկսել են վճարել
«Մարտի 1-ի» իրադարձություններից տուժածներին, զոհերի ընտանիքներին արդեն տրամադրվում է փոխհատուցումներ։ Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության՝ հունիսի 20-ի որոշումով՝ «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքով այդ իրադարձությունների ժամանակ մահացած անձանց իրավահաջորդները պետք է ստանան 30.000.000–ական դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձինք՝ 15.000.000–ական , առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները` 5.000.000–ական դրամ փոխհատուցում։