«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են:

Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:  

Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:  Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը:

Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:


«...Հայաստանի քրիստոնեացում եւ գրերի գյուտ, ահա քաղաքակրթական նշանակություն ունեցող երկու բախտորոշ իրագործում, որոնք նրանց նախաձեռնողներին՝ մի դեպքում Գրիգոր Լուսավորչին եւ Տրդատ Գ թագավորին, մյուս դեպքում՝ Մեսրոպ Մաշտոցին եւ Վռամշապուհ արքային, որպես բացառիկ կերպարներ, առանձնացնում են Հայոց պատմության մնացյալ բոլոր հսկաներից»:
(Լեւոն Տեր-Պետրոսյան, «Ագաթանգեղագիտական պրպտումներ» գրքից, Անտարես-Երեւան, 2019, էջ 6)։