Սարգիս Մնոյան. Բաց(ոտ) նամակ մի փակ(ված) մրցույթի կապակցությամբ
Բաց(ոտ) նամակ մի փակ(ված) մրցույթի կապակցությամբ...
Այնպես ստացվեց, որ սրանից մոտ 20 տարի առաջ ես և իմ գործընկերЭд Аянян (Ed Ayanyan)-ը որոշեցինք երբեք չմասնակցել Հայաստանում անցկացվող մրցույթներին։ Մասնավոր կլինի, պետական, թե հանրային...
Դե երիտադարդ էինք, սցենարիստ էինք, էմոցիոնալ էինք։ Ու ՃԻՇՏ!!!
Մեր այդ որոշումը բազմաթիվ պատճառներ ուներ, բայց դրանք հիմա կարևոր չեն...
Այնպես ստացվեց, որ մոտ 2 ամիս առաջ, առաջին (ու վերջին) անգամ մասնակցեցի մի մրցույթի։ Խոսքը՝ Առաջին ալիք-ի կողմից կազմակերպված նախագծերի մրցույթի մասին է:
Մասնակցեցի ընկերներիս հորդորով: Մարդկանց, ում մասնագիտական կարծիքը հարգում եմ, իսկ խորհուրդները գոնե թե ուշադրությամբ լսում...
Ինչևէ, #կամուկացս չեղյալ հայտարարվեց, մասնակցությունը տեղի ունեցավ, եկավ պատասխանը... Որտեղ մասնավորապես գրված է, որ «Ընտրության արդյունքում նախապատվությունը տրվել է այլ առաջարկների»
Շատ բարի...
Տեսեք, ես չեմ ափսոսում էն 3֊4 ժամը, որ կորցրեցի առաջարկներս համապատասխան/պահանջվող տեսքի բերելու և կայքում տեղադրելու համար։ Չեմ ափսոսում էն 5֊6 ժամը, որ ծախսեցի իմ CV-ն կազմելու վրա (իմ մասնագիտական 27 տարիների ընթացքում 1֊ին անգամ պետք եկավ:)) Ու կարծում եմ, այլևս դժվար էլ պետք գա ...
Հավատացեք, թե որպես սցենարիստ, թե որպես պրոդյուսեր բազմաթիվ անգամներ մերժումներ եմ ունեցել։ Շատ ավելի շատ, քան դրական պատասխաններ։ Ինչպես բոլոր իմ կոլեգաները։ Դա նորմալ է: Շատը անում ես, քիչն է հասնում հանդիսատեսին...
Բայց ես միշտ իմացել եմ մերժելու պատճառը։ Թե այն անհատից, թե այն կազմակերպությունից, ում/ուր դիմել եմ։ Ու հասկացել եմ։ Ու ընդունել եմ։ Նույնիսկ, եթե դա եղել է "դուրԸս չեկավ" մակարդակի պատասխան...
Հոգաչափ շնորհակալ եմ, որ «այս որոշումը չի հավակնում որակավորում տալ Ձեր ներկայացրած առաջարկին»
Հասկանում եմ, որ «առաջարկը քննարկվել է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդում՝ մրցակցելով 612 այլ նախագծերի հետ»
Բայց ունեմ հարց Առաջին ալիք-ին... А судьи кто? Ու էստեղ հեգնանքի նշույլ անգամ չկա: Քավ լիցի... Զուտ տեղեկացված լինելու ձգտում, պարզապես մասնագիտական հետաքրքրություն՝ ովքե՞ր են վերոնշյալ գեղարվեստական խորհուրդի հարգարժան անդամները: Ու ամենակարևորը՝ ի՞նչ սկզբունքներով է այդ խորհուրդը առաջնորդվել, ի՞նչ չափանիշներով:
Կայքում նշված մասնակցության պայմանները զուտ կազմակերպչական էին և որևէ բուն մրցույթային առաջադրանքներ չէին պարունակում: Չե՞ք կարծում, որ մրցույթը ի սկզբանե պետք է ունենար չափանիշներ: Բացի «էստի համեցեք» կոչից...
Հույս ունեմ նաև, որ Առաջին ալիք-ը կշարունակի լինել անաչառ, թափանցիկ, հանրային ու մի լավ օր կհրապարակի այդ հաղթող 20(!!!) նախագծերի գոնե վերնագրերն ու հեղինակների՝ սիրելի գործընկերներիս (ում սրտանց շնորհավորում եմ) անունները:
Առայժմ այսքանը...
Խորհին հարգանքով` Սարգիս Մնոյան: