«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Սեֆիլյան. «Օսիպովի հանդիպումները ռեյտինգային թեկնածուների հետ քաղաքական տհասություն է»

Սեֆիլյան. «Օսիպովի հանդիպումները ռեյտինգային թեկնածուների հետ քաղաքական տհասություն է»

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանդիպումները ռեյտինգային թեկնածուների հետ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ, հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը «քաղաքական տհասություն» է որակում։

«Ազատություն» հետ զրույցում Սեֆիլյանը նշեց՝ իրենց թեկնածուները հրաժարվել են այդ հանդիպումներից։

 - Պարոն Սեֆիլյան, Վալերի Օսիպյանը հանդիպումներ է անցկացնում ռեյտինգային թեկնածուների հետ՝ հորդորելով նրանց օրինապահ լինել, ընտրությունների և քարոզարշավի օրն անօրինականությունների չդիմել։ Ձեր թեկնածուների հետ Օսիպյանը հանդիպե՞լ է։

 - Թեկնածուները, բնականաբար, հրաժարվել են այդ հանդիպումից, քանի որ անհեթեթություն է նախևառաջ, ոստիկանապետն ի՞նչ գործ ունի թեկնածուներին ինչ-որ իրավագիտակցական դասախոսություններ կարդալ, առավել ևս երբ որ այստեղ Օսիպովն է մասնավորապես, քանի որ մենք նաև մեկուկես, երկու ամիս առաջ պաշտոնապես Փաշինյանից պահանջել ենք նրա հրաժարականն, ուստի ժպիտով ենք մոտենում այս անհեթեթ շրջագայությանը։

- Անօրինակա՞ն եք համարում այսօրինակ հանդիպումները, սա ճնշո՞ւմ եք դիտարկում թեկնածուների նկատմամբ։

 - Ես կասեի սա քաղաքական տհասություն է, այսպես օրինականի և անօրինականի խնդիր չեմ տեսնում, տակավին սովետի հոգեբանությունից դուրս չեն եկել։

 - Սա ոստիկանապետի ինքնուրո՞ւյն որոշումն է, գուցե բարձրագույն իշխանությո՞ւնն է նրանց հրահանգել։

. - Չէ՛, չեմ կարծում, սա ոստիկանապետի մակարդակով քաղաքական տհասության հետևանք է, ես կարծում եմ։