Սլավիկ Գալստյանը հաղթեց ադրբեջանցուն
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշայրում Հայաստանի ներկայացուցիչ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը տարավ 3 հաղթանակ և այսօր ուշ երեկոյան կպայքարի օլիմպիական ուղեգրի համար:
2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթեց բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկին, իսկ 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ ուժեղ գտնվեց ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 10:1:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 14:6 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին: Կիսաեզրափակիչում Գալստյանի մրցակիցը կլինի վրացի Ռամաս Սոիձեն:
Հիշեցնենք` օլիմպիական ուղեգիր են վաստակել ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։ Իսկ հունահռոմեական ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու 77կգ քաշային կարգում` Կարապետ Չալյանը։