Պաշտոնական
«Sputnik V»–ի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը բերվել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը:
«Այսօր մենք «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ դիմավորեցինք «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը ձեռք է բերել հայկական կողմը։ Պատվաստանյութի 15 հազար չափաբաժինը կուղղվի ռիսկի գոտում գտնվող խմբերի պատվաստմանը», - Երևանում ասել է Կուրոչկինը։
Նշենք, որ ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 200129 դեպք, որոնցից 179043-ն` առողջացած, 3675-ը` մահվան ելքով: