Պաշտոնական
Սյունիքի մարզպետ. Մարզում մարտական «համար 1» պատրաստություն է տրված
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց Կապանի Ագարակ համայնքի սահմանին տիրող իրավիճակի մասին համացանցում առկա տեղեկությունները։
Պողոսյանը հայտնեց, որ կրակոցներ հակառակորդի կողմից հայկական տարածքի ու մարտական դիրքերի ուղղությամբ չեն եղել։
Հերքեց նաև Կապանի օդանավակայանի ու Ագարակ գյուղի վրա հակառակորդի հարձակման մասին տարածված լուրերը։
«Թուրքերն ուղղակի իրենց խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե` հետ գնացեք ձեր դիրքերը»,– պատմեց մարզպետը։
Մելիքսեթ Պողոսյանը նշեց նաև, որ մարզում մարտական «համար 1» պատրաստություն է տրված։ Ուժեղացված հսկողություն է իրականացվում։