Խոսք
Սուրեն Սուրենյանց. «Թալինի ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել գյուղի բնակչին»

Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջուն գրում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը:
««Քայլող» պաշտոնյան հավանաբար կարծել է, որ իրեն ամեն ինչ կարելի է՝ Նիկոլի ու Ալենի պես «տանիք» ունենալու շնորհիվ: Թե բա՝ պայքարում ենք «նսխկինների» բարքերի դեմ...», նշում է Սուրենյանցը:
Լրացված.
ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են, գլխին 8 կար են դրել բժիշկները:
Միջադեպն առաջացրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։