«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Թշնամու 3 տանկ է խոցվել

Թշնամու 3 տանկ է խոցվել

Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ: Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը, Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։

Արցախի ՊԲ-ն էլ հայտնել էր, որ կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, բայց հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել։