«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Ucom-ի ինտերնետի օգտատերերը սոցցանցերին միանալու խնդիրներ ունեն, այդ թվում Facebook-ին

Ucom-ի ինտերնետի օգտատերերը սոցցանցերին միանալու խնդիրներ ունեն, այդ թվում Facebook-ին

Ucom հայկական հեռահաղորդականցական օպերատորի ցանցում խնիդրներ չկան, ընկերությունը պարզում է խափանումների պատճառները, այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը:

Երեքշաբթի օրն առավոտից Ucom-ի ինտերնետի օգտատերերը սոցցանցերին միանալու խնդիրներ ունեն, այդ թվում Facebook-ին: Ինքը սոցցանցը չի միանում, մասնակիորեն աշխատում է միայն messenger հավելվածը:

«Հենց Ucom ցանցի ներսում խնդիրներ չկա: Ընկերության տեխնիկական բաժինը ստուգել է Facebook և DNS սերվերների տվյալների քեշացումը, ինչպես նաև հարցում է ուղարկել Եվրոպայում գործող օպերատորին, որն ապահովում է տվյալների հոսքը սոցիալական ցանցերից դեպի Հայաստան, կապի խափանման պատճառները պարզելու համար»,- հայտնել է Մնացականյանը:

Նրա խոսքով, ընկերության տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ:

«Ucom ընկերության ցանցում առկա խնդիրը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ գրանցված տեխնիկական խոտանով: Մեր ընկերության տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ: Նրանց կողմից խոտանը կարգավորվելուն պես Ձեզ անմիջապես կտեղեկացնենք: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշում են Ucom-ից: