«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Վահագն Մխոյան. Այդ 10 անձը մեր Եկեղեցին հռչակում են աղանդ

Վահագն Մխոյան. Այդ 10 անձը մեր Եկեղեցին հռչակում են աղանդ

Այդ 10 անձը, ի թիվս իրենց այլ մեղքերի, այսօր ստորագրել են նաև Հայ Եկեղեցին մարդահիմն, այսինքն՝ մարդու կողմից հիմնադրված լինելու մասին պնդման տակ։ Ինչը, ի դեպ, նշանակում է, որ նրանք մեր Եկեղեցին հռչակում են աղանդ (աղանդը Եկեղեցուց տարբերվում է հենց նրանով, որ դրա հիմնադիրները մարդիկ են լինում, մինչդեռ Եկեղեցու հիմնադիրը Քրիստոսն է):

Ես նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչը կարող է սրանից ավելի մեծ հերձվածություն լինել քրիստոնեությունում։ Այլևս կարգալուծությանը սպասելու կարիք էլ չկա, այդ մարդիկ հրապարակավ ուրացել են Քրիստոսին և աստվածայինը հռչակել մարդաստեղծ։

Նաև ուզում եմ բոլորին հիշեցնել, որ մինչ այդ Հայ Եկեղեցին մարդահիմն պիտակում էր մեկ էլ ցարիզմը, ինչի համար էլ հորինել էին "գրիգորյանական" անվանումը (որպես կանոն՝ աղանդները կոչվում են հիմնադրի անունով - նեստորականություն, արիոսականություն, ևն ու ցարիզմը մեզ գրիգորյանական անվանելով ուզում էր աղանդների շարքը դասել):

Բայց ոմանք թող շարունակեն հավատալ, թե Նիկոլը Եկեղեցին ռուսի շպիոններից է մաքրում։

Վահագն Մխոյան

Возможно, это изображение текст