«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Վահրամ Աթանեսյան. «Ձեր ցեխը ձեր անմեռոն ճակատների համար պահեք»

Վահրամ Աթանեսյան. «Ձեր ցեխը ձեր անմեռոն ճակատների համար պահեք»

Էս «30 տարվա բառդակ» ապուշությունը ո՞վ է հնարել։ Եթե սկզբնակետ ենք ընդունում Շարժումը, խոսքը 35 տարվա մասին պետք է լինի, բայց ոչ՝ «համատարած բառդակի»։ 

Հայաստանի անկախության պատմությունը հետևյալ շրջափուլներն ունի՝ 1988-1990, 1990-1998, 1998-2018 թվականներ եւ «թավշյա հեղափոխություն» ու դրան հաջորդած արդեն մոտ հինգ տարիներ։

Առաջին փուլում օրինական-սահմանադրական գործընթաց է սկսվել՝ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելու համար։

Երկրորդն իր հերթին պետք է բաժանել երեք՝ 1990-1991, 1991-1994, 1994-1998-թ․-ի հունվար-փետրվար ենթափուլերի՝ անկախության հռչակում, ղարաբաղյան առաջին պատերազմ, ԼՂ կարգավորման դիվանագիտական ջանքեր, ներքաղաքական ճգնաժամ։

1998-ի «իշխանափոխությամբ» Հայաստանը մտել է ռազմական հաջողությունները հակառակորդին պարտադրելու եւ պատերազմի արդյունքները իրավապայմանագրային տեսքի բերելու` ֆորմալ հռչակված դարաշրջան, որն անփառունակորեն ավարտվել է քայլառաստների հեղափոխությամբ։

Նիկոլ Փաշինյանի հնգամյա իշխանությունն էլ, եթե նայենք պատմագիտական հայացքով, պետք է բաժանել երկու ենթափուլի՝ մինչեւ քառասունչորսօրյա պատերազմ և դրան հաջորդած ավելի քան երկու տարի։

Ի՞նչ կապ ունի զարհուրելի պարտությունը, հաջորդած դիվանագիտական իմպոտենտությունը Հայաստանի անկախության էպոխայի հետ։ Երևի միայն այնքանով, որ ոչնչացվել է այն ամենը, ինչով հայ ժողովուրդը ոչ միայն ներքին հպարտություն, այլև արտաքին արժանապատվություն էր վաստակել։

Ձեր ցեխը ձեր անմեռոն ճակատների համար պահեք։

Վահրամ Աթանեսյան