«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Վահրամ Թոքմաջյան. Հանրակրթության ոլորտում տեղի է ունենում հերթական կամայականությունը

Վահրամ Թոքմաջյան. Հանրակրթության ոլորտում տեղի է ունենում հերթական կամայականությունը

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Հանրակրթության ոլորտում տեղի է ունենում հերթական կամայականությունը: Երևանի քաղաքապետի հրամանով, նույն թաղամասի դպրոցներից մեկի տնօրենը, մեկ այլ դպրոցում նշանակվում է ժ/պ : Սա այն դեպքում, երբ այդ նույն դպրոցից կան ժ/պ-ի այլ թեկնածուներ և առնվազն անհասկանալի է, թե մեկ այլ դպրոցի արդեն ընտրված թեկնածուն, ինչու՞ է անցավ գլուխը դնում ցավի տակ ու գնում մեկ այլ դպրոցում նշանավում ժ/պ:

Անհասկանալի է նաև քաղաքապետի, քաղաքապետարանի հանրակրթության վարչության և համակարգող փոխքաղաքապետի գործելաոճն առ այն, որ փաստացի, առանց այն էլ խառը ոլորտում, թափուր է մնում տնօրենի ևս մեկ հաստիք, դրանից բխող պատմություններով:

Հիշեցնեմ, սա այն նույն դպրոցն է, որի տնօրենի նախորդ ընտրության արդյունքները չեղարկվեցին խախտումների պատճառով: Որևէ մեկը դրա համար դեռ պատասխանատվություն չի կրել: Ես կարող եմ նաև ենթադրել, որ քաղաքապետարանից հասկացնում են, որ գալիք մրցույթի ընտրության արդյունքներն արդեն կանխորոշված են: Ցավն այստեղ այն է, որ «թղթով մի քիչ ճիշտ է»:

Ինչպես նշել եմ նախկինում, հանրակրթության կառավարման համակարգն ամբողջությամբ պետք է փոխվի: Հարկավոր է Երևանի քաղաքապետարանի, մարզային վարչություններից վերցնել այն անհասկանալի գործառույթները, որոնց շնորհիվ մենք ամեն օր տեսնում ենք նոր հիասթափություններ, առնվազն կասկածելի որոշումներ:

Մեր արհմիությունը ուշի ուշով հետևելու է այս ողջ գործընթացին ու թույլ չի տալու հերթական կամայականությունը»: