Վանաձորում պարեկների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիները մանրամասներ են ներկայացնում. «Առավոտ»
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատակիցները փորձել են ճանապարհն ազատել Լոռի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյան համար: Այդ ընթացքում վեճի են բռնվել տարեց քաղաքացու հետ:
Տուժող Ռադիկ Ավետիսյանը (լուսանկարում) պատմում է, որ դեպքի օրը արհեստանոցում տղայի հետ գործ անելիս են եղել: Տղան առողջական խնդիրներ ունի: Հայրն ասում է, որ բազմաթիվ անգամներ դժվարությամբ են կարողացել որդու կյանքը փրկել: Դեպքի օրը նկատել է, որ տղային ծեծում են ոստիկանության աշխատակիցները.
«Տեսա մի 7-8 էկիպաժ պարեկներից եկան կալոնկա: Երեխան ասթմա ունի, աչքերի հետ խնդիրներ ունի: Իրեն մի քանի անգամ կոմայից ենք հանել: Էն տեսա, որ երեխի վրա գազ են փչել, ու մի 4 հոգով ծեծում են: Դրանից հետո ես չեմ հիշում, թե ինչ եմ արել ու ոնց եմ արել: Ու հետո ինձ էլ են խփել՝ գլուխս ասֆալտով, կողերս էլ է ջարդած, ոտքեր եւ այլն: Մի 30 հոգով մեկ գազ էին փչում, մեկ՝ խփում: Երեխեն էլ ասում էր՝ հիվանդ եմ, ինձ մի խփի, էլի խփում էին»:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: