«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Նրանք գալիս են ոչմիտեղից և՝ ապականելով ներկան՝ գնում են ոչմիտեղ

Վարդան Հարությունյան. Նրանք գալիս են ոչմիտեղից և՝ ապականելով ներկան՝ գնում են ոչմիտեղ

«Վանո Սիրադեղյանի նկարագրած գյադաների ժամանակն արդեն անցել է։

Այսօր արդիական են անանցյալ ու անապագա լակոտները։ Լակոտներ, որոնք այսօր մեր իրականության մեջ իրենց լինելիությամբ պարտական են Սերժ Սարգսյանի ագահությանը, Էդուարդ Շարմազանովի ցինիզմին, Սաշիկ Սարգսյանին ու նման այլ դեմքերի։ Եթե չլիներ Սերժ Սարգսյանի ագահությունը, եթե Շարմազանովի ցինիզմը չլիներ, եթե չլիներ այն համընդհանուր մերժումը, որ նրանց նկատմամբ կար՝ չէին էլ լինի այս անանցյալներն ու անապագաները, որոնք առանց երկմտելու, առանց հասկանալու, լակոտին բնորոշ ագրեսիայով հարձակվում են բոլորի ու ամեն ինչ վրա։

Չկան նրանց համար հեղինակություններ ու արժեքներ։ Չկան նրանց համար տաբուներ ու սահմաններ։

Նրանք գալիս են ոչմիտեղից եւ՝ ապականելով ներկան՝ գնում են ոչմիտեղ։ Նրանք չեն էլ ընկալում մեր այսօրվա սարսռեցնող իրականությունը, որը կա նաեւ իրենց պատճառով։ Իրենցից յուրաքանչյուրի պատճառով։
Նրանք չեն հասկանում, թե ինչ է այսօր կատարվում»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

31 հոկտեմբեր 2020թ.