«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Վճռաբեկը 2 ամիս է վարույթ չի ընդունում Քոչարյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքը

Վճռաբեկը 2 ամիս է վարույթ չի ընդունում Քոչարյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքը

ՀՀ Վճռաբեկ դատարանը 2 ամիս վարույթ չի ընդունել Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:

Թե ի՞նչն է պատճառը, որ Վճռաբեկն այդքան երկար ժամանակ վարույթ չի ընդունել բողոքը հարցին, Վճռաբեկից չպատասխանեցին՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել, գրում է newarmenia-ը:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու ընտրված Երվանդ Խունդկարյանն է:

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից հունիսի 18-ին։ 3 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվողը Քոչարյանն ազատ արձակվեց մոտ 4 մլն դոլար գրավով: 

Գլխավոր դատախազությունն այս որոշումը Վճռաբեկում բողոքարկել էր հունիսի 30-ին: Փաստորեն արդեն 2 ամիս Վճռաբեկ դատարանն անհասկանալի պատճառներով չի քննում բողոքը: