Խիյարի կանաչը, պրոֆեսորի ծակը. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը ներկայացրել է ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը» աշխատությունը: Այն նվիրված է... Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքին:
Այս մարդու ի՞նչն է պատմաբան: Էլ չենք խոսում՝ մտավորական: Բա հենց սրանք են իրենց բլթոցներով, քաղաքականության և իրատեսության հետ որևէ աղերս չունեցող զառանցանքներով Արցախն ու Հայաստանը մանրից տարել դեպի պարտություն:
Մարդն էնքան ժամանակ ունի, մի ամբողջ գիրք է գրել Լիպարիտյանի մասին: Հենց Լիպարիտյանի, ոչ թե՝ վերջինիս գրքի մասին: Մի ժամ ելույթ է ունեցել այն մասին, որ Լիպարիտյանը թուրքերի ջրաղացին ջուր է լցնում, Քոչարյանի հասցեին վատ բաներ է ասել, նախկիններին է քննադատել:
Իրականում սրանց փորացավը հասկանալի է. սրանք չեն կարողանում մարսել այն հանգամանքը, որ Լիպարիտյանը, Վանո Սիրադեղյանը, Տեր-Պետրոսյանը իրերն իրենց անուններով են կոչել, որ նրանց բոլոր կանխատեսումները իրականություն են դարձել, նրանց ցանկացած հոդված ավելի արդիական է, ավելի արժեքավոր, ավելի պահանջված, քան այս մտավորական կոչեցյալների բոլոր պատմագրական, պրոֆեսորական բլթոցները՝ միասին վերցրած: Ատելության այս արշավը սեփական անճարության, խղճուկության, մտավոր աշխատանքի անընդունակության արդյունքն է:
Պայթում են այն փաստից, որ հենց մի բան է այսօր լինում, Լևոն, Ժիրայր կամ Վանո են մեջբերում, ասում՝ նայեք, էս մասին 20 տարի առաջ են գրել կամ կանխատեսել: Ոչ ոք էս ծակ պրոֆեսորներին ոչ հիշում է, ոչ էլ հիշելու բան կա: Այ էդ թերարժեքության սինդրոմից դուրս գալու համար են փորձում խեղաթյուրել, նսեմացնել մեր իրական հաղթանակների իրական ճարտարապետներին:
Հ.Գ. Էս պրոֆեսորին հիշեցրեք, որ Լիպարիտյանն էն մարդն է, որը 3000-անոց աֆղանական մոջահեդների մուտքն Ադրբեջան կանխեց:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: