Պաշտոնական
Խոսնակ. Նարեկ Սարդարյանն այսօր վերադարձվել է Հայաստան
«Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն»,- հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ:
ՀԻշեցնենք, Ադրբեջանում գտնվող Նարեկ Սարդարյանը, ում անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան երեկ չէր վերադարձել:
Թարմացված.
Քիչ առաջ Նարեկ Սարդարյանի հարազատները «Ալիք մեդիա»-ին հայտնեցին, որ «ռուս խաղաղապահների միջոցով Նարեկ Սարդարյանը Նախիջևանից ցամաքային ճանապարհով հասել է Հայաստան».
«Խոսել ենք հետը, հուզված էր, դեռ չենք տեսել, շուտով կտեսնենք».-ասաց եղբայրը: