«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան՝ Հանրապետության հրապարակում (ուղիղ)

Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան՝ Հանրապետության հրապարակում (ուղիղ)

Զոհված զինծառայողների ծնողները իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ համերգի համար տեղադրվող բեմի դիմաց, որպեսզի պահանջենք կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը:

Չեմ կարծում, որ ուզում է իրոք անկախության օրը նշվի, այդ անունը տալիս է պարզապես մեզ՝ զոհվածների հարազատներին եւս մեկ անգամ ցավեցնելու համար, ցույց տալու համար, որ ես եմ սպանել ձեր հարազատներին, դուք ինձ եք ընտրել, ու ես էլի եմ անելու դա», այս մասին Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների հարազատների հավաքի ժամանակ ասաց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը:

Կառավարությունում նստած էդ անձնավորությունը բոլորիս կյանքը սարքել է անգույն, սեւ, ինքն ուզում է գունագեղ հրավառություն անել. Դա չի ստացվի: Այս մասին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պետարոեզմում զոհված զինծառայողներից մեկի հայրը:

«Թող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի: Ինքն արդեն Որոտանի անունը փոխեց, թուրքական անունն են տալիս: Մենք թույլ չենք տա: Պատերազմն իրենք բերեցին, մեր երեխեքին թիկունքից իրենք խփեցին»,-ասաց նա: