«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Լևոն Զորաբյան. Ունենք մեծ չարիք` ի դեմս Նիկոլ Փաշինյանի քաղաքականության

Լևոն Զորաբյան. Ունենք մեծ չարիք` ի դեմս Նիկոլ Փաշինյանի քաղաքականության

Շատ կոնկրետ ունենք մեծ չարիք` ի դեմս Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, որը բազմաթիվ պատուհասներ բերեց մեր երկրի վրա, ոչնչացնելով Արցախը, տալով մեր ինքնիշխան պետության տարածքները, հիմա էլ գտնվում է Զանգեզուրի միջանցքը հանձնելու գործընթացի մեջ:

Մեզ համար ամենաանընդունելի բանը այն է, որ մենք, իսկապես, կորցնում ենք մեր ինքնիշխանությունը: 
Ինքնիշխանություն նշանակում է, որ քո երկրի կառավարման և քո ժողովրդի ճակատագիրը տնօրինելու հարցում դու ինքնիշխան ես և որևէ մեկը չի կարող քեզ թելադրել այս կամ այն անել:

Բայց մենք տեսնում ենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասում է, որ եթե ընտրվի ընդդիմությունը մենք սեպտեմբերին կունենանք պատերազմ։ Ասում է՝ եթե սահմանադրական փոփոխությունները չանենք և անկախության հռչակագիրը չհանենք, մենք կունենանք պատերազմ։ Մինչև այս ասում էր, որ եթե 3 գյուղը չհանձնենք, կունենանք պատերազմ:

Սա նշանակում է մեկ բան․ Մենք մեր ինքնիշխանությունը կորցրել ենք: Բա դու ասում ես՝ խաղաղություն եմ բերել: Բա եթե եթե դու խաղաղություն ես բերել, էդ խաղաղությունը կախված է մեր Ազգային ժողովի ընտրությունների ելքի՞ց։ 
Հիմա ստացվում է, որ մենք ոչ թե ունենք խաղաղություն, այլ՝ Ալիևի բացարձակ իրավունք նշանակելու իր կուսակալին Հայաստանում։

Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկանծու
Լևոն Զորաբյան