Զոյա Թադևոսյանը՝ Հայկ Մարության. Մաքրենք տարիներով կուտակված տարոնիկյան կեղտը
Հայկ Մարության, շնորհավորում եմ Ձեր ծնունդը: Առողջ եղեք և ապրեք երկա~ր, բայց մաքուր և բարեկարգ Երևանում:
Լավ, ենթադրենք Սանիտեկը քաղաքական շատ կերպարների նման խելքը թռցրել է, քաղաքը ինչո°վ է մեղավոր: Մենք, բնակիչներս կանք, խելքներս տեղը, սրտներս տաք, քաղաքի նկատմամբ սերն էլ անսահման: Սպասում եք ձյունը գա ու աղբը ծածկի°: Է, ձյուն է, ո'չ խելք ունի, ո'չ մեղք, որոշել է չգա: Ի°նչ անենք, դառնացած սրտով ո°նց ապրենք:
Սսեմ ինչ անենք: Մի հզոր, խրոխտ որոշում եք կայացնում, որ բոլոր հիմնարկների` մասնավոր թե պետական, խանութների, սրճարանների, հազար ոյ մի բիզնեսների հարակից տարածքների (անկախ տեղակայման վայրից) մաքրության և խնամքի պատասխանատուն իրենք են և սահմանում եք "չոփի" տուգանք )): Կատակ չէ, մեկ չոփ անգամ չլինելու պայման է:
Քաղաքի ամբողջական մաքրումը կազմակերպեք շաբաթօրյակի ավանդույթով: Մենակ չասեք լենին, կոմունիստական: Ավելն ու օճառը ավելի վաղ ծագում ունեն, մարդկությունը մինչև Իլիչն է մտածել մաքրության մասին: Հայտարարեք շաբաթօրյակի օրը, Դուք, ավագանին, բոլոր համայնքները, մենք` երևանցիներս դուրս գանք և ՄԱՔՐԵՆՔ ՄԵՐ ՏՈՒՆԸ:
Մաքրենք տարիներով կուտակված տարոնիկյան կեղտը, որ ոչ մի չոփ անգամ մեզ չհիշեցնի, որ Երևանով մոդիֆիկացված թուրքերն են անցել: