«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

15 հայ ռազմագերիներ վերադարձան Հայրենիք (տեսանյութ)

15 հայ ռազմագերիներ վերադարձան Հայրենիք (տեսանյութ)

15 հայ ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանում։
Գերիներն Ադրբեջանից վերադարձել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի անմիջական ջանքերի շնորհիվ:

Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի հարավային շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն տարածքներն են, որոնք պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։

Հայաստան վերադարձած ռազմագերիների նոր խմբի մեջ են այն 12 զինծառայողները, որոնք 44-օրյա պատերազմից ավարտից հետո գերեվարվել են Արցախի Խծաբերդ գյուղում։

Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

«Շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու աշխատանքները ՝ այսօր Բաքվում անձամբ ես ադրբեջանական կողմին եմ փոխանցվել երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք ականապատվել են հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախորդ զինված հակամարտության ընթացքում։ Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիների, որոնք Երևան են հասցվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- նշել է նա։

Մուրադովը հավելել է, որ ռուսական կողմը հետագայում էլ կշարունակի աշխատանքը եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Տեսանյութը՝ Sputnik Արմենիայի