Ադրբեջանը կրակ է բացել Արցախի ուղղությամբ. վիրավոր ունենք

Արցախ 17.09.2021   15:15   344

Արցախի սահմանում ադրբեջանական զինուժն այսօր կրակ է բացել. հայկական կողմն ունի մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից։

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադրբեջան, Վրույր Շահրամանյան, Արցախ, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon