ԱԺ-ն կողմ է ռազմական դրությունը չեղարկելու նախագծի քննարկմանը (ուղիղ)

Քաղաքական 26.11.2020   12:00   1139

Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանում հաստատված ռազմական դրությունը չեղարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծն օրակարգում ներառելու հարցը:

Հարցի քննարկմանը կողմ քվեարկեցին 69 պատգամավոր, դեմ էին 12–ը, ձեռնպահ՝ 6–ը։

Հարցի քննարկման ընթացքում արտահերթ ելույթով հանդես կգա ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը:

Մինչ այդ, սակայն, ԱԺ նիստում հայտարարվեց 20 րոպե ընդմիջում: Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, կառավարությունն այդ ընթացքում որոշ ձևակերպումներ պետք է հստակեցնի:

Նշենք, որ խորհրդարանի նիստին զուգահեռ ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ հավաքված քաղաքացիները ԱԺ-ից պահանջում են չեղարկել ռազմական դրությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն իրավական ճանապարհով իրականացնելու համար:

Նրանք ԱԺ մուտք գործող պատգամավորներին հորդորում էին կողմ քվեարկել «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած նախագծին:

Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի քայլերի մեջ մտնում է ռազմական դրության վերացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Բանն այն է, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի վերջին` 4-րդ կետը, սակայն, արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, ռազմական դրություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon